
Ասում են՝ «լռությունը ոսկի է», բայց ԱՄՆ-ի Մինեսոտա նահանգում մի սենյակ գոյություն ունի, որտեղ այնքան լուռ է, որ որոշ ժամանակ անց, Ձեզ համար ուղղակի անտանելի կլինի այնտեղ գտնվելը: Սենյակն արգելափակում է արտաքին ձայների 99,99%-ը, և դեռևս ոչ ոք չի կարողացել ավելի քան 45 րոպե գտնվել այդտեղ: Գինեսի ռեկորդների գրքի համաձայն՝ աշխարհի ամենալուռ վայրը գտնվում է Հարավային Մինեապոլիսում Օլֆրիդի լաբորատորիաներում:
Բացարձակ լռություն ստանալու համար սենյակում օգտագործվել են ապակեմանրեթելային 1 մետր հաստության ակուստիկ հարթակներ, պողպատե երկշերտ պատեր և 30 սմ հաստությամբ բետոն: Ընկերության հիմնադիր Սթիվեն Օլֆրիդը պատմում է, որ երբ բացարձակ լռություն է տիրում, լսողությունն ադապտացվում է:

«Որքան լուռ է սենյակը, այնքան ավելի շատ ձայներ եք լսում: Դուք լսում եք, թե ինչպես է զարկում Ձեր սիրտը, ինչպես են շարժվում Ձեր թոքերը: Անարձագանք սենյակում Դուք ինքներդ եք ձայն դառնում»,-բացատրում է նա: Օրֆիլդը բացատրում է, որ դա շատ ուժեղ շփոթեցնում է մարդկանց, և ստիպում է Ձեզ նստել մի տեղում և չշարժվել: Մենք կողմնորոշվում ենք այն ձայներով, որոնք լսում ենք քայլելու ժամանակ:
Անարձագանք խցում Դուք չունեք ազդանշաններ, որոնք Ձեզ կօգնեն հավասարակշռություն պահպանել: Այսպիսի խցերը բազմաթիվ արտադրողների օգնում են թեստավորելու իրենց արտադրանքները՝ օրինակ սրտի փականները, հեռախոսների էկրանի ձայնը և այլն:
Այդպիսի խցերն օգտագործում են նաև ձայնի որակը պարզելու համար: Բայց մարդու համար անարձագանք սենյակը կարող է իրական փորձություն դառնալ: Սենյակում գտնվելուց որոշ ժամանակ անց Դուք ադապտացվում եք ձայների բացակայությանը, և սկսում եք լսել ավելի թույլ ձայները: Ծանր դեպքերում զգայարանների անջատումը կարող է հյուծել մարդուն:
NASA-ի տիեզերագնացներին մարզում են ջրով լի ռեզերվուարներում, սենյակում: Նրանց մոտ որոշ ժամանակ անց հալյուցինացիաներ են առաջանում, քանի որ մեր մարմինը փորձում է ոչինչից ձայն ստեղծել: Անլույս և անարձագանք սենյակում մարդը կարող է գտնվել առավելագույնը 45 րոպե:
Հիմնադիրը՝ Օրֆիլդը, կարողացել է դիմանալ միայն 30 րոպե: Նրա համոզմամբ մարդուն ավելի շատ շեղում է ոչ թե աղմուկը, այլ լռությունը:



