Թեյլոր Մորիսը զինվորական էր, ով մասնագիտացած էր ականազերծման բնագավառում: Անցյալ տարվա հունվարին նրան հատուկ առաքելությամբ ուղարկեցին Աֆղանստան: Մայիսի 3-ին նա այնքան ծանր վիրավորվեց, որ ստացած վնասվածքների արդյունքում զրկվեց իր երկու ոտքերից, ձախ թևից (արմունկից ներքև ընկած հատվածից) և աջ ձեռքից: Թեյլորի կյանքում վիրավորվելուց հետո շատ բան փոխվեց, սակայն մի բան մնաց անփոփոխ. նրա ընկերուհու՝ Դանիելե Քելիի սերն ու նվիրվածությունը: Թեյլորի ընկերը՝ Թիմ Դոդը, լուսանկարել է Թեյլորի և Դանիելեի անցած ճանապարհը և կազմել այս սքանչելի ֆոտոշարքը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



























































