Ladynews.am-ը գրում է.

Ճանաչված և սիրված դերասանուհի Ջեսիկա Ալբան ծնվել է 1981թ-ի ապրիլի 28-ին Կալիֆորնիա նահանգի Պոմոնա քաղաքում: Ապագա դերասանուհու ընտանիքը անընդհատ երկրից երկիր է տեղափոխվում, սակայն այդ պարբերական բնույթ կրող տեղափոխությունները չեն խանգարում, որ հնգամյա աղջկա մոտ ձևավորվի հստակ երազանք՝ դերասանուհի դառնալու. «Ես դեռ մանկուց իմացել եմ՝ կյանքում ինչով եմ զբաղվելու. ես ցանկացել եմ խաղալ»:

600x580

Դերասանական վարպետության առաջին դասերն ստանում է 12 տարեկանում: Ջեսիկան մորը համոզում է՝ իրեն թույլ տա մասնակցելու դերասանական վարպետության մրցույթների, ուր գլխավոր մրցանակը դերասանական վարպետության դասընթացներն էին: 1994թ-ին արդեն Ջեսիկային հրավիրում են խաղալու «Կորուսյալ ճամբարը» ֆիլմում՝ զանգվածային տեսարանում: Հենց այդ ժամանակ էլ դերասանուհին շատ պատահական ստանում է իր առաջին դերը. Ֆիլմից դուրս է գալիս գլխավոր դերակատարներից մեկը և Ջեսիկան ընդունվում է նրա փոխարեն: Հարկ է նշել՝ Ջեսիկային ընդունում են միայն նրա համար, որ իր մազերի գույնը համընկնում է ֆիլմի նախկին դերասանուհու մազերի գույնի հետ:

600x580

Ինչպես դերասանական կարիերայում, այնպես էլ անձնական կյանքում Ջեսիկայի համար սա շրջադարձային եղավ: Ֆիլմում նկարահանվելուց անմիջապես հետո Ջեսիկան հայտնվեց Nintendo-ի և JC Penny-ի գովազդներում, հեռուստատեսությունում, որտեղ սկսեց նկարահանվել «Ալեքս Մաքի գաղտնի աշխարհը» սերիալում: Ջեսիկայի համար լայն հորիզոններ բացեց «Ֆլիպեր» սերիալում նկարհանվելը, որին արդեն հաջորդեցին տարբեր ֆիլմերում նկարահավելու զանազան հրավերներ:

600x580

Մեծ կինոյում առաջին քայլերը Ջեսիկան սկսում է «Չհամբուրվածը», «Սպանող ձեռքը» և այլ ֆիլմերից: Շուտով ստանում է հրավեր լեգենդար ռեժիսյոր Ջեյմս Կամերոնից՝ «Մութ հրեշտակ» սերիալում խաղալու: Դերասանուհին մարմնավորում է գլխավոր հերոսուհուն, սերիալն էլ մեծ հաջողություններ է գրանցում, Ջեսիկան ստանում է «Երկնային հրեշտակ» մականունն ու հայտնվում «Teen Magazine» և «Vanity Fair» ամսագրերի շապիկներին: 2001թ-ին դերասանուհին ներկայացվեց «Ոսկե Գլոբուս» մրցանակաբաշխությանը՝ որպես «լավագույն սերիալային դերասանուհի»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել