Life.panorama.am-ը գրում է.

Ասում են՝ յուրաքանչյուր մարդու երջանկություն թաքնված է իր սրտում և գիտակցության մեջ: Կբացահայտե՞ս մեկ օր այն՝ լավ, չես բացահայտի՝ մեղքը քոնն է…Ինչևէ, դերասանուհի Արմինե Պողոսյանը թեև մի փոքր ուշ, բայց ամբողջությամբ, առանց պատառիկների բացահայտեց իր կյանքի երջանկությունը: Life.panorama.am-ի հետ զրույցում նա կիսվեց տոնական անցուդարձի, երազանքների ու նպատակների, այցելած սիրո ու տարիքային տարբերության մասին…
-Ինչպե՞ս անցկացրեցիք ամանորը:
-Շատ լավ: Անցկացրել եմ ամուսնուս և ծնողներիս հետ:
-Արդեն ամուսնացե՞լ եք: Ես գիտեի՝ ամռանը պետք է կայանա ձեր հարսանիքը:
-Դուք ճիշտ գիտեք, դեռևս մեր հարաբերությունները չենք օրինականացրել: Իսկապես, հարսանիքը կլինի ամռան սկզբին:
-Մտածե՞լ եք ինչպես կազմակերպել… Ավանդական հարսանիք կլինի, թե՞…
-Դեռ չենք որոշել, բայց, կարծում եմ, համեստ, գեղեցիկ, ինչու ոչ՝ ավանդական հարսանիք կլինի: Շքեղություն չեմ սիրում…
-Արմինե, ինչո՞վ է զբաղվում ձեր ամուսինը:
-Գործարար է:

-Ձեր միջև տարիքային բավական տարբերություն կա, արդյոք դա չի խանգարում, որ միմյանց ճիշտ հասկանաք:
-Այո, ամուսինս ինձանից մեծ է 28 տարով: Գիտեք, եթե սեր և հարգանք կա, տարիքը ոչ մի դեր չի խաղում: Այն տղամարդը, ով գիտի կնոջը սիրել և գնահատել, տարիքային տարբերությունը չեզոքացնում է: Ամեն դեպքում, ես դեռ այդ տարբերությունը չեմ զգացել:
-Իսկ ընտանիքում ձեր ընտրությանը դեմ չեղա՞ն:
-Ո՛չ: Ընտանիքս՝ հարգելով իմ ընտրությունը, և գիտակցելով, որ ես փոքր չեմ՝ չընդդիմացավ… Եվ ես ճիշտ ընտրություն կատարեցի. ունեմ հրաշք, կատարյալ ամուսին…
-Նա որտե՞ղ է բնակվում:
-Եվ Հայաստանում, և՛ ԱՄՆ-ում…
-Կարծեք թե տոնական անցուդարձից շեղվեցինք. այսօր Սուրբ Ծննդյան տոնն է: Առավել կարևորում եք նոր տարվա՞, թե՞ Սուրբ Ծննդյան խորհուրդը:
-Երկու տոներն էլ կարևոր են ինձ համար: Քրիստոնյա ենք, և Սուրբ Ծննդյան խորհուրդը կարևոր է մեզ համար, որպեսզի լինենք ազնիվ և մաքուր: Հավատում և առաջնորդվում եմ այդ խորհրդով: Երեկ երեկոյան առիթ ունեցա տեսնել, թե մեր ժողովուրդն ինչքան կարիք ունի եկեղեցի գնալու, աղոթելու և հանգստանալու տիրոջ տանը: Ուրախ եմ, որ այդ խորհուրդը պահպանում ենք… Իսկ ամանորն ինձ համար հրաշքների տոն է: Սիրում և հավատում եմ հրաշքներին: Անցած տարվա ամանորյա հրաշքը կատարվեց, նշանակում է՝ խորհուրդ կա այդ հրաշքի մեջ ևս:

-Իսկ ո՞րն էր նախորդ տարվա ձեր ամանորյա աղոթքը:
-… Ես գտա իմ կյանքի տղամարդուն…
-Այս տարի և՞ս սպասում եք հրաշքի: Ի դեպ, ունեք երազանք, որի իրականացմանը կյանքում ամենից շատն եք սպասում:
-Իհարկե, այս տարի ևս հրաշքի եմ սպասում, բայց չեմ բարձրաձայնի, որպեսզի կատարվի… Իսկ կյանքի նպատակ դարձած երազանք անպայման ունեմ, բայց ցանկանում եմ իրականանա, նոր բարձրաձայնեմ դրա մասին…
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



