Lurer.com-ը գրում է.

«Վոլֆսբուրգի» կիսապաշտպան Դիեգոն հնարավոր է կարիերան շարունակի Մոսկվայի «Սպարտակում»:

Մոսկովյան ակումբի ղեկավարությունը որոշել է վերսկսել բրազիլացի ֆուտբոլիստի տրանսֆերը ձեռք բերելու գործընթացը: Այս մասին տեղեկացնում է  Sportbox.ru-ն:

Հիշեցնենք, որ «Սպարտակը» 28-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված էր նաև 2012թ-ին: Սակայն այդ ժամանակ գործարքը տեղի չունեցավ: Դիեգոյի գործող պայմանագիրը «Վոլֆսբուրգի» հետ ավարտվում է 2014թ-ի ամռանը:

Ներկայումս  ֆուտբոլիստի տրանսֆերն արժե 4 մլն դոլար: Գոյություն ունի նաև Դիեգոյի տրանսֆերային իրավունքը վարձավճարով ձեռք բերելու տարբերակը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել