Emedia.am-ը գրում է.
71 տարեկանում կյանքից հեռացել է լեգենդար պորտուգալացի ֆուտբոլիստ Էյսեբիոն:
Պորտուգալիացի ֆուտբոլիստի սիրտը կանգ է առել հունվարի 4-ի գիշերը 3.30: Իր կարիերայի մեծ մասն Էյսեբիոն անցկացրել է պորտուգալական «Բենֆիկայի» կազմում: Արծիվների թիմի հետ Էյսեբիոն 11 չեմպիոնական տիտղոս է նվաճել: «Բենֆիկայի» կազմում անցկացրել է 715 խաղ` խփելով 727 գնդակ:
Պորտուգալիայի ազգային հավաքականին Էյսեբիոն օգնել է դառնալ 1966 թվականի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր: Դա շարունակում է մնալ պորտուգալական ֆուտբոլի ամենամեծ նվաճումը: Ինքը` «սև հովազ» մականունը կրող ֆուտբոլիստը 9 գոլով դարձել է այդ առաջնության լավագույն ռմբարկուն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://emedia.am/?p=50202/mahacel+e+legendar+futbolist+eysebion
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել