Esem.am-ը գրում է.

Արդեն տեղեկացրել ենք, թե Օձի տարին որ զույգերին ամուսնություն պարգևեց: ESem.am-ը առանձնացրել ու ներկայացնում է նաև 2014-ի հավանական ամուսնացողներին: Այս տարի շատ հայտնիներ գտան իրենց երկրորդ կեսին և գուցե հենց 2014-ին անդրադառնանք նրանց հարսանիքներին:

Այս տարի ESem.am-ին հայտնի դարձավ, որ սերիալային դերասանուհի Լիկա Սալմանյանն ու երգահան Ռիչարդ Մադլենյանն ընկերություն են անում: Թեև Լիկան տարիքով բավականին փոքր է՝ 17 տարեկան, սակայն ո՞վ գիտե, գուցե զույգը հենց հաջորդ տարի օրինականացնի հարաբերությունները:

 

«Քաղաքում» սերիալի Կարբիտի՝ Մովսես Նիկողոսյանի և սիրելիի՝ Ասյա  Հովսեփյանի մասին ևս ESem.am-ն առաջինը տեղեկացրեց: Դեռ այն ժամանակ Մովսեսը նշել էր, որ իրենց հարսանիքը շատ չի ուշանա:

 

 

Ընթացիկ տարում իր սիրելիին է հանդիպել և գուցե հաջորդ տարի ամուսնանա նաև Ֆելիքս Խաչատրյանը: Նրա ընտրյալը նկարչուհի Գոհար Պարույրյանն է:

 

 

Տարվա ընթացքում պարզեցինք, որ Ավետ Բարսեղյանը ևս գտել է սիրելիին: Նա ընկերություն է անում իր հարևանուհի Անուշի հետ: Գուցե հաջորդ տարի նրա ամուսնության բարի լուրն էլ հայտնենք…:)

Արթուր Աբրահամի հարսանիքը նույնպես 2014-ին կկայանա: Թեև մարզիկը շատ չի խոսում սիրելիի ու անձնականի մասին, մեր լրատվամիջոցին հայտնեց, որ հարսանիքը փոքր ինչ հետաձգվում է առաջիկա մենամարտի պատճառով:

«Հարազատ թշնամի» սերիալում նկարահանվող Դավիթ Մարդյանը նույնպես ընտրյալ ունի: Ավելին, մեր տեղեկություններով, զույգը նշանվել է, թեև չի ցանկանում բարձրաձայնել այդ մասին:

2013-ին նշանադրվեցին Արմինե Պողոսյանն ու Խաչիկ Թիթիզյանը: Արմինեի և Խաչիկի հարսանիքը նախատեսվում է 2014-ի առմանը:

Տարվա ընթացքում անդրադարձանք նաև դերասանուհի Հասմիկ Վերդյանի և Կարեն Մարտոյանի թատրոնում կայացած անակնկալ նշանադրությանը: Այս զույգը ևս նախատեսում է 2014-ին ամուսնանալ:

Դերասաններ Անուշիկ Գևորգյանի և Ազատ Հակոբյանի սիրային հարաբերությունը ևս այս տարի բացահայտվեց: Զույգը դեռևս հստակ չի որոշել ամուսնության ժամանակացույցը: «Մենք չենք առաջնորդվում նրանով, որ հաճախ են ասում` արդեն ձեր ամուսնանալու ժամանակն է: Կարծում եմ, պահը պետք է հասունանա»,-ասել է Անուշիկը: Նրանք էլ են 2014-ի հավանական ամուսնացողների շարքում:

Հաղորդավարուհի Արևիկ Ուդումյանն այս տարի հանդիպեց սիրելիին: Գուցե Ձին հարսանիք պարգևի նաև Արևիկին ու սիրելիին՝ Արամ Վարդևանյանին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել