Էս էլ գրեմ ու գնամ աշխատանքի:
Ուրեմն, ո՞նց կարելի է հարամել ընտանիքիդ, հարազատներիդ ու կոլեգաներիդ Նոր տարին...
Հետաքրքրե՞ց
Դե լսեք:
Ուր գնում եք, մի լավ խմում եք: Չափ բան չկա.... Նոր տարի ա:
Ու օրվա վերջում ոչ մի բան չեք հիշում ու տեսնում:
Ուրեմն չեք հիշում ու չեք տեսնում ընտանիքի անդամների անհանգստությունը, տխուր աչքերը, փչացած տոնը....
Սա լավագույն դեպքում: Կարելի ա ավելի ճոխ բան կազմակերպել:
Խմել, ագրեսիվանալ, կռիվ բան....Լակել ու լավ լիցքաթափվել....
Բայց մի ուրիշ տարբերակ էլ կա....
Կամքի ուժ ունենալ: Չափի զգացում ունենալ....
Մի քիչ գինովնալ, էն որ ասում են ծիրան վիճակ ...
Սեր, կատակ, հոգատարություն....
Երջանկություն պարգևել շրջապատի մեծ ու փոքրին:
Դե, առաջ:
Ընտրությունը մերն է:
Իսկ ես սրտանց մաղթում եմ, որ ոչ մի ընտանիքում չհարամվի Նոր տարին ու ուրախ հիշողություններ մնան միայն: OK ???
Նյութի աղբյուր՝ http://anushanahit.livejournal.com/750409.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել