Ա–արծվիկ…
Մարիամն է ասում…Ասում է, որ ես արծվիկ եմ… Ասում է, որ արծվիկի թևերն ուժեղացել են ու թափ են առել, նոր հորիզոններ են փնտրում` փոքր հովիտն ու մոտակա՝ արդեն ժայռերից թռչելու: Ասում է, որԿԱՐՈՂ եմ…
Ես ինձ դեռ ճնճղուկ եմ զգում, բայց գիտեմ, որ Մարիամի արծվիկն ուղղակի պարտավոր է նախ ծնվել, ապա՝ թռչել… Գուցե՝ 2014-իս…
Բ– բացակա
Բացակայոտ տարի ստացվեց.. մարդիկ… մարդկանց…
Ու էս տողերի զրնգումը ուղեղումս…
«Ոչ խոստումներ, ոչ երդում
Չսպասեք ու չքննեք,
Անվերջ, անշարժ ձեր երթում
Ինձ բացակա չդնեք...»
Գ–գերեզման
Մի առանձնահառուկ զգացում կա. քեզ գերեզմանում ես զգում… բովանդակ հասկացություն է՝ գիտեմ… ես գիտեմ դա ինչ է… ես դրանում եղել եմ…
Դ–
dangxuan
Էն քիչ մարդկանցից մեկն, ում ասում եմ ընկեր, էն եզակիներից, ով ինձ տեսնում է ոչ բոլորի պես, այլ՝ հենց ինձ՝ դիմակներից էս կողմ…
Էն մարդը, ում ամեն ինչ կարող եմ ասել, բայց ոչինչ չեմ ասում, որովհետեւ նա ինձ կարդալ գիտի…
Ե–երազանք…
Ձեր ձեռքերից երբեւէ երազանքը բաց թողե՞լ եք… Ես՝ հա.. անցած հունվարին…Աններելի…
Զ – զանգ
Զանգից զանգ, րոպե-րոպե… Մի ամբողջ կյանք՝ հույս, ապրումներ, սպասում, էլի հույս… Ընդամենը մի զանգ…
Է – էություն
«Իմ էություն, ետ արի, ետ…»…
Փնտրում եմ… Դեռ…
Ը–ընկերներ
Լակմուսոտ տարի էր… Պարզվեց՝ 1-2-3…Ոնց որ թե՝ վերջ…Իսկ մնացածը՝ դե հիմա…
Թ–թաղում
Չ՛հուղարկավորություն… հենց թաղում.., շատերին թաղեցի, ովքեր հիմա էլ քայլում են, շնչում, գուցե՝ ժպտում…
Ժ–ժամանակ
Տարօրինակ էություն ունի… Անցնում է ու չի անցնում, կոնստանտ ֆիքսվում է, բայց ձգվում երկար…
Ի–իրականություն
Կյանքը, չգիտեմ՝ էն է, ինչի մասին մենք երազում ենք, թե էն, ինչ մենք ապրում ենք… Չսիրեցի ես իրականությունը… Բայց այնքան ուժ չունեմ, որ այն փոխեմ… Ուրեմն՝ համակերպո՞ւմ… Մի տեսակ դեռ չեմ համակերպվում համակերպման մտքին:
Լ–լճացում…
Մի նշանային մարդ կար կյանքումս, ով ասում էր, որ ճգնաժամն է հատուկ կայացած համակարգերին, իսկ այ երբ լճացում է տեղի ունենում, ուրեմն գործ ունենք չկայացած համակարգի հետ… Ճգնաժամի համար մի փոքր տեւական է էս ամենը… Ու ցավոք, կարծես թե լճացման է գնում… Կյանք է, էլի՜…
Խ–խարիսխ
Մեկ էս ջրերում ես, մեկ՝ ուրիշ, մեկ էլ՝ բաց ծովում… Բայց մի օր խարսխվում ես…
Ուր է թե՝ մի օր հոգիդ խարսխվի…
Ծ–Ծովաստղիկս…
«Սպասումի պահերն այնքան դժվար կանցնեն, իմ զարթոնք սեր
Մայրամուտին մի ծով դարձար ճամփեն երկար ծովաստղիկս
ճամփեն երկար ծովաստղիկս»
Կ–կրակ
«Խելքս անջատած՝ կրակին ընդառաջ» լոզունգով տարի էր... Խելքս ետ եկավ, բայց կրակն իր ավիրածություններն արել է...
Հ–հույս...
Ասում են՝ վերջինն է մեռնում… Իսկ ինձ մոտ… Սպասում եմ ինչ-որ նշանային օրերի, միամտաբար մտածում՝ էս էլ կանցնի ու կվերադառնա անցյալը… Բայց ժամանակն անդառնալի է… Անցյալը էլ չկա, ներկան անցյալը չի հանդուրժում
Ձ–ձուկ
Ժամանակին մի մարդ ինձ ասում էր, որ ես «մեծ ձուկ» եմ, որ միայն «մեծ ձկներն» են հոսանքին հակառակ լողում…
Ես հոսանքին հակառակ եմ լողում անընդհատ… Բայց ոչ էությամբ դիսիդենտավարի… Միայն թե՝ անգամ դրանից հոգնում ես…
Ուղղությունս փոխում եմ, ձայնս՝ լռեցնում…Բարեւ, 2014թ.
Ղ–ղեկ
Առանձնահատուկ հանգստություն եմ զգում՝ ղեկին լինելիս… Հիմա հո զոռով չէ՝ մեքենա վարել սիրում եմ… Մնում է՝ վարորդական իրավունք ստանամ ու վերջ…
Ճ–ճիչ
Շնչառման, հոգոցի մի տեսկ կա, որ ճիշ արժե, արցունքի կաթիլ, որ բղավոց է… 2013թ-նն ինձ սովորեցրեց ճիչը խլացնել անձայն աղոթքի, անձայն բանաստեղծության ու երգի փոխակերպման… Քանի որ ճիչը չափազանց ինտիմ է՝ մարդկանց շռայլելու համար:
Մ–մղձավանջ
Մղձավանջ-տարի էր ու դեռ՝ է… Ու անընդհատ մտածում եմ՝ կարթնանամ-կանցնի…Կարթնանամ, անպայման կարթնանամ…Երանի արթնանամ…
Յ–Յասաման
Մի երազանք-յասաման ունեի… Բյուրականում… Կոնկրետ բակում, կոնկրետ ծառ… յասամանիս հասա, իսկ երազանքս… Մաման ասում է, որ երազանքներ կան, որ ուղղակի պիտի երազանք մնան՝ չաղտոտվելու, չպղտորվելու համար…
Ն–նվեր
Առաջին բառն էր, որ մտքովս անցավ…
Ի՞նչ նվերներ եմ ստացել: Գուցե շատ, գուցե քիչ… Մի փայտե խաչ ունեմ՝ քանի դեռ մի գրամ հավատ կա սրտումս, պարանոցիս կլինի…
Շ–Շումախեր
Չեմ սիրում… երբեք չեմ երկրպագել… Բայց մղձավանջոտ տարվա վերջին շոկս կարմիր բարոնի հետ տեղի ունեցած միջադեպն էր… Գժական արագություններով լիքը կյանք ու նման անհեթեթ պատճառով՝ պայքար կյանքի համար… Առողջություն, չեմպիոն…
Ո–որոշում
Կյանքիս ամենածանր որոշումը 2013թ-ին եմ ընդունել…
Չ–չմարդ
Էնքա՜ն շատ են…
Պ–պապա
2013թ-ը վերջինն էր, որում պապան ֆիզիկապես հետս էր… Ու նոր եմ միայն հասկանում, որ էդ անիծյալ թիվը բաց թողնել չեմ ուզում… էդ տարում դեռ պապան խոսում էր ու ժպտում, բարկանում էր ու անգամ՝ էլի երգում… Էդ տարի ես դեռ լիարժեք ընտանիք ունեի, որ էլ երբեք չեմ ունենա…
Ջ–ջերմություն
Մի ահռելի ջերմություն պոկվեց էս տարում… պոկվեց ու հիմա տիեզերքների, ժամանակների ու երազների լաբիրինթոսում ինձ է սպասում…
5
Ռ–ռիսկ
Ռիսկ… Մի ժամանակ կար, որ գլխակորույս ինձ կնետեի ցանկացած բնագավառ, միայն թե՝ հետաքրքրեր… Հիմա էդ ռիսկիցս բան չի մնացել… Վերականգնել է պետք… Գոնե մասամբ:
Ս–Սեւ
Գույն, էություն, մարդ… Ամենը էս տարում կար…
Վ–
Վ-ով ցանկացած բառ Արսենը թարսուշիտակ է ասում…
Եվերի, Եվերան, վեվեր, վովոտերեւ… Խելքս գնում է էդ սխալների համար:
Տ–Տեղեր
Էլի՝ Տեղեր…
Դեռ նախորդ՝ 2012-իս հայտնությունը… Երազս, որ սիրուն շոյեց ու անցավ գնաց… Որին 2 անգամ հանդիպեցի 2013-ին ու 2 դեպքում էլ՝ ամենա-ամենա-ամենավատ ու օրերին ու առիթներով…
Ր–րոպե
Բնականաբար… Րոպե… Անբացատրելի, քանի որ անայլընտրանք ու անդարձ է…
Ց–Ցաքուցրիվ
Ցաքուցրիվ, չկենտրոնացած տարի էր… Ցաքուցրիվ մտքեր, ցաքուցրիվ կյանք, ցաքուցրիվ ինքնավերաբերմունք… Էդ էլ կանցնի…
Ու–ուժ
Տարօրինակ բան է մարդ ասածը… անսպառ ուժ ունի, ու անգամ երբ թվում է, որ վերջ, որ էլ հնար չկա… Մեկ է՝ դիմադրում է, պայքարում, դիմանում… քարից էլ բեթար է:
Փ–փորձանք
Շրջապատիս հարցնեք՝ կասեն. «քայլող փորձանք ես»… Անցած տարին լավագույնս ապացուցեց. Փոքր-մոքր փորձանքները չհաշված՝ հաջողացրեցի մի հիստերիկի «դրբի» տակ ընկնել երթուղայինում՝ ցավոտ հետեւանքներով + մի 2 օր անց էլ ոտքս կոտրեցի ուղիղ տեղը… Ընդամենը J
Ք–քար
««Թող հողը թեթեւ լինի քեզ վրա…»
Եվ հետո մի ծանր քար են դնում
Այդ հողի վրա…»
Էդ՝ դեռ աներեւույթ քարի ծանրությունը ասես սրտիս լինի…
Եվ –
«…Եվ օդ է դարձել
Այս համատարած անտեր կարոտը…»
Օ –օր
Դժվարը օրը գլորել-ապրելն է, տարին աննկատ է անցնում…
Ֆ –ֆարս
Էն, ինչ ապրում եմ /համարենք, որ կյանքը դա է/, ֆարս է կոչվում… Բայց այլը չեմ ուզում… սա կմաքրագրեմ…