Ինչպես գիտենք, մեզ` հայերիս մոտ Նոր տարին և ընդհանրապես տոներն ասոցացվում են առատ սեղանների, համեղ ուտելիքների և առանց դադարի ուտել-խմելու հետ: Ուտում ենք, ուտում` առանց մտածելու, թե ինչ վնաս ենք տալիս մեր օրգանիզմին, իսկ ամենաշատը` մարմնին ու կառուցվածքին:

Տոները կարծես ետևում են, համենայնդեպս շատերը գոնե փորձում են ուշքի գալ, չէ՞  որ ամանորյա արձակուրդներն անվերջ չեն, 2 օր ժամանակ ունենք, պետք է կարգի բերել մտքերը, մարմինը և հոգեվիճակը և առանց սթրեսի անցնել աշխատանքի, իսկ առաջին քայլը օրգանիզմը ավելորդ նյութերից մաքրելն ու բնականոն սննդակարգին վերադառնալն է:

Խորհուրդներ դիետոլոգից

1. Օրը 2 լիտր չգազավորված ջուր խմեք:

2. Ոչ մի գրան ալկոհոլ, բացառություն կարող է լինել մեկ բաժակ կարմիր չոր գինին, բայց ցանկալի է, որ այդ բացառությունն էլ չլինի:

3. Առավոտները սկսեք մեկ բաժակ գոլ ջրով:

4. Ուտելուց 1 ժամ առաջ 1 բաժակ ջուր խմեք, դա օգնում է ինչ-որ չափով հագեցնել քաղցը և դուք քիչ եք ուտում:

5. Օրվա ընթացքում կերեք 5-6 անգամ, բայց քիչ-քիչ:

6. Վերջին անգամ երեք քնելուց 3 ժամ շուտ:

7. Սուրճը և թեյը խմեք առանց շաքարի:

8. Կարտոֆիլ կերեք շաբաթը 2 անգամից ոչ հաճախ, և ցանկալի է ոչ տապակած վիճակում:

9. Հրաժարվեք բանանից և խաղողից:

10. Շաբաթվա մեջ մեկ օր բեռնաթափման օր հայտարարեք, կերեք միայն խնձոր, կամ խմեք միայն կեֆիր:

11. Երեկոյան ժամը 18:00-ն համարվում է մարդու սրտա-մկանային համակարգի ամենաակտիվ աշխատանքի ժամանակահատվածը, այդ իսկ պատճառով այդ ժամերին կատարած ֆիզիկական մարզումները ամենաօգտակարն են:

12. Պարտադիր դարձրեք առավոտյան և երեկոյան մարմնամարզությունը:

13. Երբեք չի կարելի օրը սկսել առանց նախաճաշի:

14. Ճաշին կերեք աղցաններ, թեթև ապուրներ, խաշած բանջարեղեն և միրգ:

15. Ընթրիքը պետք է ավելի թեթև լինի` յուգուրտ և բանջարեղեն:

16. Մրգեր ցանկալի է ուտել օրվա առաջին կեսին:

17. Սննդակարգից բացառեք խորոված, տապակած և ծխեցրած ամեն ինչը, արևածաղիկը, չիպսերն ու ֆաստֆուդը, խուսափեք նաև ամեն տեսակի համեմունքներից և մայոնեզից:

18. Կերեք փոքր չափի և մուգ գույնի ափսեով (մուգ գույնը փակում է ախորժակը):

19. Եթե քաղցրակեր եք և չեք դիմանա առանց շոկոլադի, հոգ չէ, կերեք քիչ քանակությամբ, բայց անպայման դառը շոկոլադ:

20. Միշտ հիշեք, սովամահությամբ չեն նիհարում:

Աստղային դիետաներ

Քեմերոն Դիասի «համեղ» դիետան 

 

 60% - մրգեր և բանջարեղեն

- 30% - սպիտակուց

- 10% = ոչ յուղային սնունդ

Նախաճաշ

բրինձ, սխտոր, բրոկոլի, ձու, կիտրոն և խաշած հավի միս

Երկրորդ նախաճաշ

մրգային կոկտեյլ և ջուր

Լանչ

բանջարեղենի աղցան, հավի միս 

Ճաշ

մրգեր, ընկույզ

Ընթրիք

լոլիկով կամ սնկով օմլետ

Քնելուց առաջ 1 բաժակ ջուր խմել

Наталья Водянова (Natalia Vodianova) в рекламе для бренда Etam (осень-зима 2011), фото 3Նատալյա Վոդյաովա

Գեղեցկուհի մոդելը առավոտը սկսում է 1 բաժակ մասուրի տաք թուրմով

Նախաճաշ

շիլա, մեկ բաժակ կաթ և չորամրգեր կամ մեկ բաժակ առանց շաքարի թեյ թխվածքաբլիթով

Նախաճաշից 2 ժամ հետո նատալյան խմում է մեկ բաժակ թեյով կաթ

Ճաշ

բանջարեղենով ապուր, բանջարեղենով աղցաններ, ոչ յուղային յոգուրտ և կիտրթնի հյութ

Ընթրիք

Մասուրի թուրմ կամ մեղրով թեյ

Օրվա ընթացքում խմել 2 լիտրց ոչ պակաս ոչ գազավորված ջուր:

 Ռիհաննայի ավանդական ձկնային դիետան

Նախաճաշ

1 բաժակ տաք ջուր կիտրոնով, խաշած ձվի սպիտակուց և թարմ անանաս

Ճաշ

ձուկ, խաշած բանջարեղեն և կարտոֆիլ

Ընթրիք

ձուկ

 

 

 

Վիկտորիա Բեքհեմի արդյունավետ դիետան

Նախաճաշ

մի քանի տոստ՝ մեկ բաժակ առանց շաքարի թեյով:

Երկրորդ նախաճաշ

մեկ բաժին բացառապես մրգերից պատրաստված աղցան: Մրգերը պետք է պարունակեն վիտամին C (նարինջ, մանդարին, կիվի, խնձոր, տանձ, անանաս): Ոչ մի դեպքում աղցանում չպետք է լինի բանան կամ խաղող:

Ճաշ

մեկ բաժին հավի կրծքամիս առանց կաշիի և որևէ սոուսի, սակայն տապակած բանջարեղենը հակացուցված չէ

Ընթրիք

Կա՛մ տապակած բանջարեղեն, կա՛մ կանաչ աղցան: Կարելի է ավելացնել պանիր կամ ծովախեցգետին, որոնք կապահովեն սպիտակուցներ, բայց ոչ մի դեպքում չի կարելի օգտագործել միս:

Երեք օր այս դիետան պահելուց հետո պետք է օրը երկու անգամ խմել թարմ թուրինջի հյութ կամ չգազավորված հանքային ջուր՝ աղիքները մաքրելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել