Մենք հիմա քննարկում ենք՝ արդյոք այս տարի երեւանյան ուղեվարձը կբարձրանա, որքան՝ 150, թե՞ 200... Պատկերացրեք մի պահ, թե որքան մանր հարցեր ենք քննարկում, երբ իրականում այս տարի որոշվելու է մեկ այլ մոլորակի բնակչության ճակատագիրը...
ՙՄարս մեկ՚ նախագծի հեղինակները մտադիր են 2023 թվականից սկսել Մարս մոլորակի բնակեցումը: Այս տարի մրցանակաբաշխություն էր հայտարարվել, որի նպատակն է՝ ընտրել այն մարդկանց, որոնք պատրաստ են գնալ Մարս՝ երբեք չվերադառնալու հեռանկարով: Հայտեր են ստացվել 107 երկրների ավելի քան 200 հազար բնակիչներից, որոնցից ընտրվել է 1058-ը...
Ահա այստեղ է, որ սկսում են հարցեր ծագել՝ փաստորեն մարդկությունն իր պատմության մեջ առաջին անգամ պատասխանատվություն է ստանձնում այլ մոլորակի բնակեցման համար... Ովքեր են լինելու այդ բնակչության հիմքը դնողները, այսինքն ինչ սկզբունքներով է կատարվում ընտրությունը...Մենք ուզում ենք, որ մեզ նմա՞ն լինի Մարսի ապագա բնակչությունը, թե՞ մեզնից ավելի լավը... Եթե մեզնից ավելի լավն են լինելու, արդյոք ժամանակին նրանց մոտ գայթակղություն չի ծագի գրավել Երկիրը եւ թելադրել այստեղ իրենց բարոյականությունը, որը ես մուգուցե չեմ ուզում ընդունել, գերադասելով մնալ արատավոր ու խուլիգան...
Շատ պատասխանատու տարի է լինելու, միգուցե մեր մարդկության բազմադարյան պատմության մեջ ամենապատասխանատուն... Իսկ դուք ասում եք՝ 150 դրամ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել