2013-ն անցավ պատմության գիրկը.... ծանր տարի էր, կորուստներով... սիրտս շատ է ցավել էս տարի հրաշքների սպասող, բայց պարբերաբար խաբվող ու հուսահատվող ժողովրդի ու արագընթաց չարացող մարդկանց համար.... երիտասարդներ կորցրած ընտանիքների համար... սիրտս լուռ արտասվել է Վարդան Պետրոսյանի համար.... սոսկալի ցրտին փողոցներում առևտուր անող մարդկանց, իրենց ծնողներին սպասող որբուկների, իրենց բալիկների առողջության համար պայքարող ծնողների հուսահատ ճիչերի համար.........
բայց կյանքը հիմնված ա կոմպենսացիաների վրա..... իսկ էդքանի հետ մեկտեղ` ինձ համար տարին գովազդային դադարներ է վերցրել էս գորշ իրականությունից ու այնպիսի հրաշք պահեր պարգևել, որ էդ հրաշք հիշողությունները ինձ հետ կգան մինչև ճանապարհիս վերջը... դրա համար շնորհակալություն իմ Հրեշտակներին, որ միշտ գիտեն, թե ինչպես ինձ ոտքի կանգնեցնեն... թող ձեր հրեշտակներն էլ միշտ ձեր կողքին լինեն ու պահպանեն բոլոր փորձությունների ժամանակ.... հեքիաթային տարի եմ մաղթում բոլորիդ, թող որ հեքիաթային, անմոռանալի, հրաշքների տարի լինի 2014ը... այնքան լավ տարի լինի, որ դժվարանանք մաղթանքներ գտնել....
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել