Երբեք չեմ երկրպագել Միխաելին: Ընդհակառակը, միշտ քննադատել եմ կարյեռայի ընթացքում նրա արած հակասպորտային եւ խայտառակ քայլերը, այնպիսիք ինչպիսիք եղել են Ադելաիդա 1994-ը, Խերես 1997-ը, Մոնտե Կառլո 2006-ը եւ Հունգարորինգ 2010-ը: Ցուցակը կարող եմ շարունակել: Այս եւ բազմաթիվ այլ մրցարշավների ընթացքում նրա թույլ տված արարքները որոշակիորեն վնասեցին Ֆորմուլա 1-ի իմիջին: Սակայն հիմա այս ամենն ընդհանրապես կարեւոր չէ:
Մեր Միխաել Շումախեռը շայրահեղ ծանր վիճակում է: Մերիբել ալպյան կուրորտում լեռնային դահուկներով սահելուց երեկ առավոտյան նա ծանր վնասվածք է ստացել: Գանգուղեղային վնասվածքով նա ուղղաթիռով տեղափոխվել է հիվանդանոց:
Այս գիշեր նա 2-րդ նեյրոխիրուրգիական վիրահատությունն է տարել: Երկրորդաբար բժշկաշական միջամտության անհրաժեշտությունը ծագել է Միխաելի ներգանգային ճնշումն իջեցնելու համար: Այժմ նա արհեստական կոմայում է: Բժիշկները նրա առողջական վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր: Իհարկե Միխաելին հետեւում են լավագույն մասնագետները, որոնք կանեն իրենց ուժերի մեջ հնարավոր ամեն ինչ: Նեյրոխիրուրգիայի ոլորտում ճանաչված մասնագետ եւ Միխաելի ընկեր Պրոֆեսոր Ժերար Սեյանն արդեն ժամանել է Գրենոբլի ուսանողական հոսպիտալ: Նոր տեղեկությունները սպասվում են ամեն վայրկյան:
Խնդրում եմ Ֆորմուլա 1-ի բոլոր երկրպագուներին իրենց աջակցությունը ցուցաբերել Միխաել Շումախեռին: Նա դրան արժանի է, քանի որ մեծություն է: Լինելով միլիարդատեր, նա միշտ էլ մրցարշավներով զբաղվել է առաջին հերթին, որովհետեւ... Որովհետեւ չէր կարող առանց դրանց: Անգամ իր ՝՝Առաջին՝՝ կայրեռան ավարտելուց հետո նա պարբերաբար նստում էր մոտոցիկլետի ղեկին, ինչի հետեւանքը դարձավ եւս մեկ ծանր վնասվածքը: Երբ 40 տարեկանում նրան խնդրեցին մրցաշրջանի կեսից փոխարինել Ֆելիպե Մասսային, նա միանգամից համաձայնվեց: Համաձայնվեց ոչ հերթական միլիոնների, իր մասին հիշեցնելու, կամ ՝՝Շումախեռը վերադառնում է՝՝ գրումով շապիկների վաճառքի համար: Նա դեռ ադրենալինով ծարավ էր, նույնիսկ 7 անգամ ուժեղագույնը ճանաչվելուց հետո: Եվ հենց մոտոցիկլետից ընկնելու հետեւանքվ ստացած մեջքի վնասվածքի պատճառով նա չկարողացավ վերադառնալ այդ ժամանակ: Սակայն նա վերադարձավ մի քանի ամիս անց, 41 տարեկանում չվախենալով մրցել այնպիսի երիտասարդ տաղանդների հետ, ինչպիսիք են Սեբաստյան Ֆետտելն ու Լյուիս Հեմիլթոնը: Եվ անգամ հիմա, երբ նա արդեն 2-րդ անգամ է իր կարյեռան ավարտել, նա չի ՀԱՆԳՍՏԱՆՈՒՄ: Համոզված եմ, որ գոնե կարտինգով զբազվողները իմ պես լավ կհասկանան թե ինչ զգացողություն է դա, երբ դու ոչ մի կերպ չես կարողանում կանգ առնել: Ընդամենը 4 օրից նա կդառնա 45 տարեկան: 45 ՏԱՐԵԿԱՆ!!!! 45 տարեկան շատ մարզիկներ վաղուց արդեն սաղավարտը կախել են մեխից եւ վայելում են տարիների ընթացքում իրենց աշխատածը: Իսկ այդ մարդու մեջ դեռ չի մարում այդ կրակը: Կրակը, որն անդադար ադրենալին է պահանջում, առանց որի Միխաելը չի կարող ապրել: Այ սա է մեծությունը!!!: Նա իսկական Մարզիկ է, ով ծնվել է, ապրում է եւ մահանալու է ադրենալինի անսպառ ցանկությամբ: Մեր օրերին մարզասպարեզում որոշակի հաջողություններ գրանցելուց հետո այս կամ այն մարզիկին Լեգենդի կոչում են տալիս: Ասածս այն է, որ Լեգենդ բառը մեր օրերին բավականին արժեզրկված է: Եթե ցանկանում եք իմանալ թե ում պետք է Լեգենդ անվանել, ապա առաջին հերթին հիշեք Միխաել Շումախեռի անունը: Լեգենդ չեն դառնում բազմաթիվ տիտղոսներով, գավաթներով, վազանցներով, գոլերով եւ հաղթանակներով: Եվ Միխաել Շումախեռը նույնպես ՝՝Լեգենդ՝՝ չէ, որովհետեւ Ֆորմուլա 1-ի պատմության մեջ ամենաշատ հաղթանակներ, պոուլ-պոզիշններ, արագ շրջաններ, միավորներ եւ տիտղոսներ նվաճածն է: Դա առաջին հերթին պետք է նաեւ Սեբաստյան Ֆետտելը հասկանա: Միխաել Շումախեռին կարելի է ՝՝Լեգենդ՝՝ անվանել միայն նրա այս քայլի համար, երբ նա ուղղակիորեն չկարողացավ զսպել իր զգացմունքները: Միայն դրա համար նրա առջեւ պետք է խոնարհվել: Ով-ով, բայց ես լավ գիտեմ թե ինչը նրան այդքան հուզեց 2000 թվականի սեպտեմբերի 10-ին:
Վերջում առաջարկում եմ դիտել այս շրջանը: Հետաքրքիր է՝ 43 տարեկանում այսօրվա տղաներից, որ մեկը կկարողանա Մոնակոյում այսպիսի շրջան անցնել:
Եվս մեկ անգամ խնդրում եմ Միխաել Շումախեռի, Ֆորմուլա 1-ի, ուղղակի սպորտի երկրպագուներին ինչ-որ կերպ աջակցություն ցուցաբերել նրան: Եթե ցանկանում եք, կարոք եք այս գրածս էլ տարածել: Համենայն դեպս ես արդեն նրա համար եկեղեցում մոմ վառել եմ, եթե ձեզ համար դժվար չէ, խնդրում դուք էլ դա անեք, դա նվազագույնն է, ինչը մենք կարող ենք անել մի մարդու համար, ով համաշխարհային սպորտին այսքան անմոռանալի պահեր է պարգեւել, որոնք համերժ կմնան բոլորիս սրտերում: Նախապես շնորհակալություն եւ շնորհավոր Ամանոր: Gute Besserung Michael!
http://www.youtube.com/watch?v=DS-v2bjM2dk