Այս տարի մեր տան ընդդիմադիր երիտթևը, այսինքն ես վերջնականապես ավարտին հասցրեց ամանորյա սեղանի արդիականացման և համալիր բարեփոխումների փաթեթը, որի իրագործմանը ձեռնամուխ էի եղել երկու տարի առաջ. մասնավորապես երրորդ ընթերցումով ընդունվեցին մի շարք օրինագծեր
* խմիչքների շուկայի դիվերսիֆիկացիա՝ ռոմի, ջինի, վիսկիի, տեկիլայի տեսքով
* բդի ապամոնտաժում և ապակենտրոնացում, մեկ մեծ բդի փոխարեն խոզի մսից պատրաստվում են բազմաթիվ այլ բաներ
* բնական տոնածառի գաղափարից հրաժարում, որը հնարավորություն կտա ոչ միայն բյուջեում տնտեսումներ անել, այլև էկոլոգիական իմաստով կլինի արդյունավետ.
Բնական եղևնու փոխարեն օգտագործել արհեստական տոնածառ, ինչպես նաև լուսային էֆֆեկտներ՝ տնային պայմաններում աճող էկզոտիկ ծաղիկներին զուգակցված
Բարեփոխումներն այսքանով չեն ավարտվում, մամա-տատիկ իշխանական տանդեմը դեռևս համառորեն դիմադրում է, իսկ հայրիշխանական ուժերը լոյալություն են դրսևորում, բայց ռեժիմն ակնհայտորեն խուճապի մեջ է:



