Երեկ շատերի պես ես էլ դուրս էի եկել ամանորյա գնումների, ու որոշեցի մի երկու բան էլ Դալմայից գնել: Որոշեցի ու փոշմանեցի, որովհետև նման սարսափելի տեսարան պատկերացնելը դժվար է. կարծես խոպանչիներին Հայաստան բերած ինքնաթիռը հենց Դալմայի հետևը իջած լիներ:
Լավ, հերթերից ու մարդկանց առատությունից ես չեմ բողոքում, հիմա առևտուր ա, թող լինի, արա բայց ի՞նչ պարտադիր ա սարից իջածի նման պահել ձեզ: Ընտանյոք հանդերձ գալիս են ու անիմաստ քուջուջ են անում, առնելուց առնում են սաղ գյուղի համար (թե ասա սարի գլխին մասիմո դուտտի ի՞նչ եք անելու), յա էլ անիմաստ ժխոռ են սարքում ու ամեն ինչ փորձում:
Ու էդ ամեն ինչի թրիքի ու քրտինքի անզուգական բուրմունքի ներքո, նենց որ հանդերձարան մտնել չի լինում, փորձած շորերին էլ չես ուզում դիպչել անգամ: Ես, իհարկե, չեմ ընդհանրացնում ու ոչ մի կերպ չեմ ուզում վիրավորել ոչ երևանցիներին, իմ բողոքը այն սուբյեկտներին է ուղղված, ում պատճառով էլ ստեղծվում են բոլոր այն բացասական կարծրատիպերը, որոնցով դատում են մարզերում ու գյուղերում ապրողներին: Լավ, հասկացանք, որ աչքներդ կարոտ ա սենց բաների, բայց հո ջրին էլ կարոտ չի՞, գոնե լողացեք, նոր եկեք մտեք խանութները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել