12-ամյա Թեյլոն Դեյվիսի մոտ բժիշկներն ուղեղի անբուժելի քաղցկեղ են հայտնաբերել: «Երազանք պահիր» բարեգործական հիմնադրամը այցելել է Թեյլորին ու, պարզելով, որ Թեյլոնը երազում է Բեյոնսեի հետ պարել, միանգամից անցել է գործի` կապվելով սիրված երգչուհու հետ:
Եվ այսպես, «Երազանք պահիր» բարեգործական հիմնադրամն ու Բեյոնսեն իրականացրել են քաղցկեղով հիվանդ աղջնակի երազանքը՝ Բեյոնսեի՝ Լաս Վեգասում տեղի ունեցող համերգի ժամանակ:
Թեյլոնն արդեն վայելում էր Բեյոնսեի ելույթները…
...ու հանկարծ Բեյոնսեն բառացիորեն օդով սլացավ ու հայտնվեց երեխայի առջև:
Թեյլոնը հուզմունքից ու ուրախությունից սկսեց արտասվել:
Instagram-ի օգտատերերից մեկն էլ, ով ներկա էր համերգին, հասցրել է հետևից լուսանկարել օրվա հերոսին ու Բեյոնսեին:
Բեյոնսեն այնուհետև իջել է բեմից գրկել փոքրիկին ու նրա հետ միասին երգել:
Այս հուզիչ պահի ամբողջական տեսանյութը կարող եք դիտել ստորև: