Tert.am-ը գրում է.
Մեկ օրվա մեջ 2 ահաբեկչությունից հետո ՌԴ Վոլգոգրադ քաղաքում խուճապ է սկսվել, արձանագրում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսալեզու ծառայությունը:
Տեղի իշխանությունները պարբերաբար զանգեր են ստանում նոր պայթյունների մասին, որոնք, սակայն, չեն հաստատվում: Քաղաքի բնակիչները խուսափում են հասարակական տրանսպորտից, հիմնականում օգտվում են տաքսիներից: Մի շարք ընկերություններ իրենց աշխատակիցներին տանել-բերելու համար ծառայողական ավտոբուսներ են հատկացրել:
Քաղաքի տարբեր հատվածներում մետաղորսիչ սարքեր են տեղադրվում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2013/12/30/panic-afterwards/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



