Վոլգոգրադում խուճապ է, Մոսկվայում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները


12:21 , 30 դեկտեմբեր, 2013

Tert.am-ը գրում է.

Մեկ օրվա մեջ 2 ահաբեկչությունից հետո ՌԴ Վոլգոգրադ քաղաքում խուճապ է սկսվել, արձանագրում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսալեզու ծառայությունը:

Տեղի իշխանությունները պարբերաբար զանգեր են ստանում նոր պայթյունների մասին, որոնք, սակայն, չեն հաստատվում: Քաղաքի բնակիչները խուսափում են հասարակական տրանսպորտից, հիմնականում օգտվում են տաքսիներից: Մի շարք ընկերություններ իրենց աշխատակիցներին տանել-բերելու համար ծառայողական ավտոբուսներ են հատկացրել:

Քաղաքի տարբեր հատվածներում մետաղորսիչ սարքեր են տեղադրվում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ