Կա Ձմեռ պապ, թե ոչ, այդ պատճառով չէ, որ ես սիրում եմ Սուրբ Ծնունդը: Երբ ես երեխա էի, անկախ այն բանից, թե որքան վատ էին մեր գործերը, մորս միշտ հաջողվում էր Ծննդյան նավակատիքը դարձնել հեքիաթային: Ամեն տարի նա խաղում էր «Շելկունչիկը»: Եվ ես մտածում էի, որ եթե նա դա անում է մեր փոքրիկ բնակարանում, երբ մենք բոլորովին մենակ ենք, և մենք  գրեթե չունենք դրամ,  այն  ինձ հույս էր տալիս, որ ամեն ինչ լավ է լինելու: Ես սիրում եմ այս զգացումը, հույսի այս զգացողությունը: 

Գիտե՞ս, դա խենթություն է: Տարվա ամենամութ և ամենակարճ գիշերը  բոլոր կրոնների մարդիկ տոնում են Լույսի Հաղթանակը: Եվ ավելացրած այս ամենին. ո՞վ չի սիրում նվերներ ստանալ...)))
«Castle»

-Սուրբ Ծնունդը, -տոն է նրանց համար, ովքեր շրջապատված են սիրող մարդկանցով: 
-Իսկ Դո՞ւք:
-Իսկ ես՝ոչ: Երբ ես երիտասարդ էի ու հայտնի, ես ագահ էի ու հիմար: Իսկ հիմա ես միայնակ եմ, կնճռոտված և ոչ մեկին հարկավոր չեմ...
( Love Actually)


Մենք բացում ենք գիրքը: Նրա էջերը մաքուր են:Մենք պատրաստվում ենք լրացնել այն սեփական ձեռքերով: Գիրքն այդ կոչվում է «Հնարավորություն», իսկ նրա առաջին գլուխը ՝ «Նոր տարի»:

Էդիտ Պիրս



Արա այսօր այն, ինչ պատրաստվում ես վաղն անել. վաղը ասա այն, ինչ ուզում ես այսօր ասել:

Կազիմեժ Տետմայեր



Ամանորը հարկավոր է  երեխաներին հեքիաթի համար, անհաջողակներին՝ որպես ելակետ նոր հույսի, իսկ մնացածին ՝զվարճանքի:

Իշխան Գևորգյան



Ամանորյա տոնակատարությունը, հրաժեշտ է պատրանքներին և հանդիպում հույսի  ու երազաքների հետ...


երևի Ֆաինա Ռանևսկայան է ասել )))


Սովորաբար ինձ համար միևնույնն է:Այսօր՝ ինչպես միշտ...


Մոմերի պես, մարդիկ էլ տարբեր են. մի մասը լույսի և ջերմության համար են, իսկ մյուսները...))) կռահեք ինքներդ..)))

Ֆաինա Ռանևսկայա

Լավատեսը սպասում է կեսգիշերին, որպեսզի տեսնի Նոր տարվա գալուստը, իսկ հոռետեսը սպասում է կեսգիշերին, որպեսզի համոզվի, որ հին տարին արդեն անցել է...)))

Ուիլյամ  Բիլ Վոգան

Ամանորյա արձակուրդների ընթացքում  ճիշտ վարքագիծը կայանում է հարբեցողության մեջ:Իսկ խմելու գագաթնակետը գալիս է Նոր տարվան, երբ դուք խմած եք այնքան, որ  նույնիսկ պատրաստ եք   համբուրելու  նրան, ում հետ ամուսնացած եք...)))

 Ջ. Օ՝Ռուրկ

Ալկոհոլ...արցունքներ...ոստիկաններ...նշանակում է, կրկին Ամանոր է...))

 (The O.C.)

Բարձրացրել ես  ինչ-որ մեկի տրամադրությունը. ուրեմն  օրդ զուր չես ապրել...

Ոչ թե եղանակն է փոխում տրամադրությունը, այլ տրամադրությունն է փոխում եղանակը...

Շատ մարդիկ անհամբեր սպասում են Նոր տարվան, որպեսզի վերսկսեն հին սովորությունները...


Ասա ինձ՝ ում հետ ես ուզում անցկացնել  Նոր տարին ու ես կասեմ քեզ, թե ինչպիսի կենացներ է հարկավոր ասել...


Յուրաքանչյուր տղամարդու կյանքում կա երեք ժամանակահատված. երբ հավատում է Ձմեռ պապին, երբ չի հավատում, և երբ ինքն է դառնում Ձմեռ պապ...))



Նոր տարին հարբեցնում է, իսկ ամենօրյա կյանքը՝ սթափեցնում...



Նոր տարի...իրերի  փոխանակման սեզոն ...իրեր , որոնք քո գրպանի բանը չեն, փոխանակում ես իրերի հետ, որոնք քեզ անհրաժեշտ  չեն...


Տրամադրություն չունե՞ս. հոգ չէ, կարող ես շտկել այն. փչացրու մյուսների տրամադրությունը...)))



 ))))))) Հ.Գ. Սովորաբար ինձ համար միևնույնն է «տարին նոր է», թե՝ ոչ... )))) ես անտարբեր եմ այս «երևույթի»  հանդեպ  ... ))))

Սակայն, ահա, այսպիսի «շքեղություն» թույլ տվեցի ինձ. ժամանակ գտա սիրելի ընկերներիս համար ...)))նրանց  հետ  շատ  կարճ, բայց ուրախ  ակնթարթ անցկացնելու, «փունջ մը» ժպիտ պարգևելու, և իհարկե, ԲԱՐԻՆ մաղթելու  համար ...)))
«Բարձրացրել ես ինչ-որ մեկի տրամադրությունը. ուրեմն օրդ զուր չես ապրել...» )))

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել