Տարեմուտին, մեծ հույսերով լցված, նամակ գրեցի Ձմեռ պապիկին, որին հավատում եմ մինչև օրս: Նրանից կյանքիս ամենաթանկ նվերն եմ ակնկալում Նոր տարում: Գուցե կատակումս այնքան լրջություն կար, երբ քեզ ասացի, որ նամակով կխնդրեմ, որ երազածս ամանորյա հրաշքը կատարվի՝ կողքիս լինես: Ես անհամբեր սպասում եմ այն հրաշքին, ուրախությանը, որին Քո անունն է ամբողջացնում: 
Այ տարին էլ կվերջանա ժամեր անց, կսկսվի 2014 թվականը, հետո կանցնեն ամիսներ, վերջապես կգա սպասմանս վերջին օրը ...
Ամենասպասվածս, ամենացանկալիս, անփոխարինելիս, որքա՜ն ենք սպասում այդ հրաշքի կատարմանը, որը քիչ-քիչ, օրեցօր մոտեցնում է մեզ իրար:
Ամեն անցնող վայրկյանից հետո անգամ, ամեն րոպեից, ժամից, օրից հետո ես ուժեղ եմ ավելի դառնում, մենք մոտենում ենք իրար մեկ օրով ավելի ...
Իմ սպասումն այնքա՜ն գեղեցիկ է, որովհետև քեզնով է լցված, քո սիրով:
Գիտե՞ս, գրեթե ամեն օր կարդում եմ գրածդ նամակներն ու ժպտում, հրճվում, երջանկանում, գոհանում Աստծուն՝ քեզ ունենալու, քեզ սիրելու, քոնը լինելու համար: Չեմ դադարի սիրել քեզ, երբեք չեմ թողնի մնանք առանց իրար, իմ աշխարհի լույս ու հույս, ջերմ համբուրում եմ աչքերդ՝ մեր սիրուց փայլող, որոնց մեջ անսովոր, անսահման շատ երջանկություն կա:
Հպարտությունս, ամեն օր քեզ համար խաղաղություն եմ խնդրում Աստծուց: Ամեն օր սիրում եմ ավելի ու ավելի:
Քո գալուստով ամանորյա երազանքս կկատարվի: 
Եվ կլինի սպասված հանդիպումն ու գրկախառնությունը, կդողամ գրկումդ ...
Եվ համբույրներ կտեղան, ա՜խ, այնքա՜ն սպասված: 
Այո՛, այնքա՜ն սպասված, այնքա՜ն երազած:
Եվ ես ու դու կլինենք ՄԵՆՔ ու դա ՄԻՇՏ կլինի:
Եվ ոչ մի հեռավորություն այլևս չի բաժանի մեզ:
Եվ արցունքներս ուրախությունից կլինեն միայն:
Եվ քնքշանքդ կզգամ, կլսեմ խոսքերդ, որոնք այնքա՜ն ջերմացնող են՝ անգամ ամենացուրտ եղանակին:
Եվ ոչ մի արգելք այլևս չի լինի, լինելու դեպքում՝ միասին կհարթենք բոլոր արգելքները:
Եվ ձեռք-ձեռքի բռնած կմտնենք եկեղեցի, կխնդրենք Աստծուն, որ միշտ միասին պահի մեզ:
Եվ կկրեմ ազգանունդ, որն անչա՜փ սիրելի է դարձել՝ քոնը լինելու պատճառով:
Եվ սրտումս ու սրտիս տակ մի փոքրիկ սիրտ կլինի: Նա կլինի ՄԵՐԸ:
... Երջանկությունը կպարուրի մեր հոգիները ...Այլևս հավերժ:
Եվ այս Ամանորը կլինի վերջինը առանց քեզ:
Մեր երկուսի աշխարհն ուրիշ է, շա՜տ տարբեր մյուսների աշխարհներից:Խե՜նթս, ամեն րոպեն, որ քո լինելությամբ է լցաված լինում,ինձ ուժեղ մնալու հույս է ներշնչում: Սիրտս, սիրում եմ քեզ ...
Եվ թվարկվող «և»-երին վերջ գուցե չի էլ լինի: Ես հպարտ եմ, 10:55:15 երջանիկ քեզնով: Ապրում եմ ՄԵԶՆՈՎ:
Եվ Ամանորյա մի բուռ երազաներս իրական դարձաձ կլինեն այդժամ:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել