2014 թվականի ամենանորձև գույն, ինչպես արդեն գիտենք, մուգ վարդագույնն է կամ մանուշակագույնը (purple): Ժամանակակից հարսանիքները վաղուց արդեն չեն ասոցվացվում միայն սպիտակ գույնի հետ: Այսօր արդեն նորաձև և յուրօրինակ հարսանիքներ կազմակերպելիս նախապատվությունը տալիս են նաև այլ գույներին, կամ մի քանի գույնի համադրությանը: Եթե դուք էլ եք ցանկանում ձեր հարսանիքը  դարձնել շքեղ և անկրկնելի, ապա կարող եք ընտրել հենց այս գույնը՝ որպես հարսանեկան ամբողջ զարդարանքների ուղեկից: Գարնան ու ամռանը «մանուշակագույն» հարսանիք ստեղծել կօգնեն ծաղիկները: Կարելի է օգտագործել յասաման, մանուշակ: Կարելի է դեսերտ պատրաստել՝ օգտագործելով հաղարջ, հապալաս, մորի:

Այս գույնը հրաշալի կնայվի հարսանեկան սրահի ձևավորման մեջ, ինչպես նաև շատ գեղեցիկ տեսք կտա սեղանների՝ օգտագործելով այս գույնի տարբեր երանգների աքսեսուարներ: Գլխավոր պայմանը այս գույնը օգտագործելիս այն չչարաշահելն է:

Այս գույնը, բացի շատ գեղեցիկ լինելը, նաև ունիվերսալ է: Այն հրաշալի կհամապատասխանի ինչպես շիկահերներին, այնպես էլ թևահերներին: Մանուշակագույնը կամ հապալասագույնը հեշտությամբ կձուլվի հարսանեկան թեմային: Այն, շնորհիվ իր կարմիր բաղադրիչի, պայծառ է, և միաժամանակ շնորհիվ իր կապույտ բաղադրիչի, հանգիստ և երկնային գույն է:

Դարչնագույն աչքեր ունեցող հարսնացուներին այս գույն զգեստը կհամապատասխանի այնպես, ինչպես չի համապատասխանի այլ գույն: Կապուտաչյա հարսներին այն կդարձնի առավել վառ և ընդգծված կերպար: Իսկ փեսացուները կարող են ընտրել մանուշակագույն մի աքսեսուար՝  օրինակ, փողկապ, և նա արդեն համահունչ կդառնա իր հարսի հետ:

Մեծ ուշադրություն պետք է դարձնել նաև հարսանյաց սրահի կահույքի ձևավորմանը: Այդ գույնը կարելի է ներառել աթոռների ծածկոցների ձևավորման մեջ (ի դեպ, այն հրաշալի է նայվում սպիտակի հետ համադրված):Այս գույնը շատ գեղեցիկ է լինում նաև բացօթյա հարսանիքների ժամանակ՝ սպիտակի և բնության հտ համադրված:

Հ.Գ. Հին չինական առասպելաբանության մեջ մանուշակագույնը կամ հապալասագույնը խորհրդանշում է դրական հոգևոր ուժ, իսկ այն մարդիկ, ովքեր սիրում կամ նախընտրում են այդ գույնը, բնութագրվում են որպես մարդասեր մարդիկ: Նրանց մոտ սրված է արդարության հանդեպ զգացումը և հերոսականությունը: Բացի այդ նրանց բնորոշ է ստեղծագործականությունը և հոգևոր արժեքների հանդեպ հարգանքը:

Իսկ ձեզ դո՞ւր է գալիս 2014-ի գույնը:

Цвет свадьбы: лиловая свадьба

Цвет свадьбы: лиловая свадьба

Purple-Wedding-InspirationPurple-Bridesmaids-DressPurple-Wedding-Cake-InspirationPurple-Wedding-IdeasBridesmaid-dresses-MK-BoutiqueWedding-flowersWedding-guest-bookPurple-WeddingWedding-bouquetWalking-aisle-and-wedding-ceremony-decorationsFlower-girl-and-page-boyWedding-KissPurple-wedding-invitation

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել