Քիչ առաջ տաքսիով տուն էի գալիս, երբ վարորդը մտահոգված հայտնեց, որ քաղաքում գազի լցակայանները չեն սպասարկում, ասում են` իբր գազը սառել է, գազ չկա: Վարորդի խոսքով` օրվա ընթացքում Երևանի բոլոր գազալցակայանները գնալուց ու դատարկ հեռանալուց հետո իրեն մեկ այլ վարորդ խորհուրդ է տվել գազ լցնել Աշտարակից:
Վարորդը մեկնել է Աշտարակ, որտեղ գազալցակայաններից մեկում հսկայական հերթ է եղել, և երկար սպասելուց հետո ի վերջո իրեն հաջողվել է մեքենան լիցքավորել: Ասում էր, որ եթե այսպես շարունակվի, առաջիկա օրերին Երևանում տաքսի գտնել հնարավոր չի լինի...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել