1in.am-ը գրում է.

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Հռոմի պապ Ֆրանցիսկոսին ուղերձ է հղել: Փաստաթուղթը փոխանցվել է Վատիկանի պետքարտուղար Պյոտր Պարոլինին՝ Սիրիայի կառավարական պատվիրակության կողմից: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով Սուրբ գահի կնիքների ծառայության ղեկավար Ֆեդերիկո Լոմբարդիին:

Ուղերձի բովանդակության մասին ոչինչ չի հաղորդվում:

Հիշեցնենք, որ սուրբծննդյան իր ուղերձում Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Սիրիայում քաղաքացիական պատերազմի մասնակիցներին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները, ինչպես նաև ապահովել սիրիացի ժողովրդին մարդասիրական օգնություն հասցնելու հնարավորությամբ՝ ասելով, որ «պատերազմը չափից շատ մարդկային ճակատագրեր է կործանել»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել