Բաց թողնել անցյալից ինչ-որ բան: Դու կարող ես այնքան ամուր կառչել անցյալից, որ քո ձեռքերը չափից ավելի լիքը լինեն` ապագան գրկելու համար,- ասում է Ջեն Գլիդվելը: Վերհիշել հին վիրավորանքները, ժամկետանց խնդիրները, մեղքի զգացողությունը, որ մնացել է անցյալի ինչ-որ էջից, քեզանից կարող է խլել ահռելի էներգիա, ժամանակ, ուշադրություն, հույզեր, ի վերջո, կյանքիդ ինչ-որ մաս: Իսկ դու պատրա՞ստ ես տալ այդ ամենը: 

Եթե դու այդպես ես անում, ամենայն հավանակությամբ, մտածում ես, որ մեր հարցադրումը տարօրինակ է, և իրերը պիտի լինեին այնպես, ինչպես կան: Բայց, մտածի՛ր. կյանքն ընթանում է այսօր` հենց հիմա: Պիտի ընդունես, որ անցյալի մասին ցանկացած մտորում վնասում է քեզ. այն, ինչ քո մտքում է, արդեն անցյալում է: Քո ներսում ընդունելով, որ ամենն անցյալում է, դու կկարողանաս աստիճանաբար քչացնել այդ հիշողությունների ազդեցությունը քո վրա: Դրանք օրեցօր կկորցնեն իրենց ուժը, և դու կկարողանաս ազատ ապրել: Հիշի՛ր՝ դու արժանի ես ապրել լիարժեք կյանքով:

Կարևոր է համաձայնել, որ դու արժանի ես երջանիկ լինելու: Այն մարդիկ, ովքեր անտարբեր են կամ թերահավատ են այս փաստի հետ կապված, ենթագիտակցորեն կասեցնում են իրենց` երջանկության հասնելու բոլոր ջանքերը: Անհրաժեշտության դեպքում ամեն օր ինքդ քեզ ասա՛, որ դու արժանի ես երջանիկ լինելու և հիշի՛ր, թե ինչ քայլեր պետք է անես դրա համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել