1in.am-ը գրում է.

Առնվազն 21 մլն մարդ է հետևել այն բանին, թե ինչպես է Ձմեռ պապը շարժվել երկրի վրայով: Այս մասին հայտարարել է Հյուսիսային Ամերիկայի աերոտիեզերական պաշտպանության միացյալ հրամանատարությունը: Սուրբծննդյան երթուղուն հետևելը հին ավանդույթ է:

Հատուկ կայքում «ուղիղ եթերով» հնարավոր էր հետևել, թե ինչպես են օդային սահնակները «թռչում» սարերի վրայով: Հնարավոր էր նաև պարզել Ձմեռ պապի գտնվելու կոնկրետ վայրը` զանգահարելով Հյուսիսային Ամերիկայի աերոտիեզերական պաշտպանության միացյալ հրամանատարության ԱՄՆ ռազմաօդային ուժերի բազա:

Այս տարի Հյուսիսային Ամերիկայի աերոտիեզերական պաշտպանության միացյալ հրամանատարություն է զանգահարել 117 հազար երեխա: Փոքրիկներին ամենաշատը հետաքրքրում էր այն հարցը`արդյոք իրենք նվեր կստանա՞ն Սուրբ Ծնունդին: Իսկ մի քանի երեխաներ, օրինակ, ցանկացել են վարձույթով վերցնել Ձմեռ պապի եղջերուներից մեկին և հարցրել են, թե որքան այն արժե:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել