1in.am-ը գրում է.

ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության ժամանակակից մեթոդները կարող են խամրել այն բանի համեմատ, թե ինչ կարող են անել հեռահաղորդակցության տեխնոլոգիաները ու նեյրոֆիզիոլոգիան: 

Ներկայում այդ ուղղությամբ կատարվում են մի շարք հետազոտություններ: Այսպես, IBM-ն աշխատում է այն բանի վրա, թե ինչպես «սովորեցնի» հեռախոսներին հավաքել հեռախոսահամարը՝ առանց ձեռքերի օգնության, գրում է Atlantico ֆրանսիական պարբերականը:

Մտքերի ազդակների օգնությամբ արդեն հնարավոր է շարժել համակարգչի մկնիկի կուրսորը: Մտքերի գուշակումն առայժմ մնում է ֆանտաստիկա ու հեռազգացության մակարդակում, իսկ մասնավոր կյանքի պաշտպանության խնդիրները դեռ սուր են դրված: 

Տեխնոլոգիաների էվոլյուցիան, այդ թվում՝ կոգնիտիվ ոլորտում, համեմատելի է ատոմի հետ, որը կարող է դառնալ ինչպես մեծ ձեռքբերումների, այնպես էլ դժբախտությունների պատճառ, իսկ մարդկությունը հասել է մարդու պաշտպանության վերջին սահմանագծին՝ նրա անհատականությանը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել