Մինչ օրս մենք գիտեինք ընդամենը երկու բաներ, որոնք կարողանում են դիմակայել ծերացմանը, եւ նույնիսկ հակադարձել այն. քիչ ուտել բարձր կալորիականությամբ սնունդ եւ ավելի շատ զբաղվել սպորտով: Սակայն, վերջերս գիտնականները մկների վրա փորձել են նոր նյութ, եւ արդյունքում երկամյա մկնիկների մկանները դարձել են ինչպես վեց ամսական մկներինը: Անհավատալի է, սակայն փորձերը մարդկանց վրա կարող են սկսվել հաջորդ տարի:
Նոր միացությունը,` նիկոտինամիդ-մոնո-նուկլեոտիդ (ՆՄՆ), երբ այն փորձարկվել է մկների վրա` աշխատել է զարմանալիորեն արագ. ընդամենը մեկ շաբաթում երկամյա մկներին անհնար է եղել տարբերել վեց ամսական մկներից: Նրանց մոտ բարելավվել են մկանները, վերականգնվել է միտոխոնդրիալ գործառույթը, ինչպես նաեւ աճել է ինսուլինի նկատմամբ դիմադրությունը, եւ նվազել բորբոքային պրոցեսները մարմնում` ծերացման երկու հիմնական պատճառները: 
Տարիքի հետ մեր մարմնում նվազում է նիկոտինամիդ-ադենին-դինուկլեոտիդի քիմիական մակարդակը (ՆԱԴ): 
Գիտնականները կարողացել են մկների մոտ անհրաժեշտ չափով վերականգնել այդ մակարդակը: ՆՄՆ բջիջները փաստորեն փոխակերպվել են ՆԱԴ, որը վերականգնում է նյարդային ցանցի եւ միտոխոնդրիա գործառույթը: Ըստ էության՝ այն դիետայի եւ սպորտով զբաղվելու հետեւանքների իմիտացիա է ցույց տալիս:
Հեռանկարում 60 տարեկան մարդկանց մկանները կարող է բերվել 20-ամյա վիճակի: Իհարկե, այս համեմատությունը չպետք է բառացի հասկանալ: Ծերացումը եւ նյութափոխանակությունը մարդու եւ մկների մոտ մեծապես տարբերվում են: Բացի այդ, մկանային ուժը մկների մոտ չի ավելացել, թեեւ գիտնականները հույս ունեն դա ավելացնել: Տարիքը ետ է շրջվում միայն մասամբ. մկների մոտ շարունակվում են դիտարկվել այլ տարիքային խնդիրներ, ինչպիսիք են նեյրոդեգեներացիան կամ տելոմերների երկարության կրճատվելը:
Սակայն հայտնագործությունը կարելի է բեկումնային անվանել: Հետազոտողները հույս ունեն, որ այն կարող է օգտակար լինել նաեւ երիտասարդ առողջ մարդկանց համար: Բայց նույնիսկ, եթե մարդկանց վրա փորձարկումները հաջող լինեն, եւ կողմնակի բարդություններ չհայտնվի, թերապիան հավանաբար, դեռ չի կիրառվի առաջիկա 20 տարիների ընթացքում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել