BREAKING NEWS...
ԵՐԵՒԱՆ, ԱՐՄԵՆՍԹՐԵՍՍ: Երեկ Մատենադարանի դահլիճում կայացել է վարչապետի դոկտորական ատենախոսության պաշտպանությունը՝ նվիրված կառավարության ձախողումների գիտական հիմնավորմանը: Այսօր կառավարության պատվերով Հայաստանի բնակչության շրջանում անցկացված սոցիոլոգիական հարցման արդյունքներով՝ հանրապետության քաղաքացիների 100 տոկոսը հավատում է վարչապետի հիմնավորումներին: Այժմ հայաստանյան լրատվամիջոցները փորձում են պարզել, թե ով է այն միակ քաղաքացին, որի շրջանում անցկացվել է հարցումը: Ընդդիմադիր թերթերից մեկը, վկայակոչելով իր հավաստի աղբյուրները, պնդում է, թե դա վարչապետի մեքենայի վարորդն է: Սակայն քիչ առաջ վարչապետի վարորդի խոսնակը պաշտոնական հայտարարություն է տարածել, որում ասված է՝ «Վարչապետի հարցին՝ գոնե դու ինձ հավատո՞ւմ ես» վարորդը պատասխանել է՝ «Հնարավոր է», այնուհետեւ ճշտելով՝ «Ոչ»...



