Գիտնականները պարզել են, որ եթե մարդիկ օրական աղի սպառումը նվազեցնեն երկու պտղունցով, ապա ինֆարկտների տարեկան թիվը կնվազի 13000-ով, իսկ սրտի կաթվածների թիվը` 5000-ով: Այս հայտնագործությունն արվել է հենց այն ժամանակ, երբ տոնական սեղաններ են գցվում, և, օրինակ, Բրիտանիայում աղի օրական թույլատրելի սանդղակից երկու անգամ շատ են աղ օգտագործում` 11 գրամ:
Մթերք արտադրողները կարող են շատ ավելի շատ բան անեն, որպեսզի ապահովեն մեզ աղի չափազանց շատ կիրառումից, եթե վերանայեն մթերքների արտադրության նորմերը:
Բանն այն է, որ կերակրի աղը նպաստում է արյան ճնշման բարձրացմանը, ինչը բերում է սրտային հիվանդությունների և կաթվածի: Վաշինգթոնի համալսարանի գիտահետազոտական խմբի ուսումնասիորությունները վկայում են, որ, օրինակ, Նիդերլանդներում ինֆարկտների 5, իսկ սրտի կաթվածների 6 տոկոսը կարելի է կանխարգելել` պարզապես կերակուրներում ավելի քիչ աղ օգտագործելով, ու հատկապես ֆաստ ֆուդերում մատուցվող ուտեստներում:
Մեծ Բրիտանիայում այս ցուցանիշներն ավելի կոնկրետ թվային արտահայտություն ունեն` համապատասխանաբար 13000 և 6000: Չափահաս մարդու օրգանիզմը միջինում պահանջում է օրական 1 գրամ աղ, որպեսզի բնականոն գործի, ինչը համապատասխանում է 1 պտղունցի:
Հոլանդական գիտահետազոտական խմբի կողմից արված հետազոտությունը ցույց է տվել, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ սրտի վրա օրական 6 գրամ աղ օգտագործելը: Հետազոտությունը պարզորոշ ցույց է տվել, որ արյան ճնշումն իջեցնելու համար հարկավոր է պարզապես ավելի քիչ կերակրի աղ օգտագործել:
Գիտնականները պարզել են, թե ինչ ազդեցություն կարող ունենալ, եթե բոլոր մարդիկ խստագույն հետևեին, որպեսզի չգերազանցվի աղի օրական սպառման թույլատրելի՝ 6 գրամ սանդղակը: Ըստ գիտնականների՝ այդ դեպքում հնարավոր կլիներ ամբողջովին խուսափել 20 ինֆարկտներից մեկից, իսկ կաթվածների դեպքում` ամեն 16-ից մեկից:
Առողջության ազգային ինստիտուտը գտնում է, որ Մեծ Բրիտանիայում աղի սպառման օրական ցուցանիշն առհասարակ պետք է իջեցվի մինչև 3 գրամ` մեկ անձի համար, և այդ ժամանակ հնարավոր կլինի ոչ միայն խնայել մարդկային կյանքեր, այլև հարյուրավոր միլիոն եվրոներ տնտեսել: