Ես գիտեմ՝ դու մի օր կվերադարնաս, լուռ կնայես հայացքիս մեջ ու կփնտրես անցյալի հայացքը, որի մեջ տեսնում էիր քեզ....բայց չես գտնի. չէ որ կյանքում ամեն ինչ տեղի է ունենում մեկ անգամ, ամեն ինչ լինում է մի պահ ...և նույնն էլ մեր մեջ տեղի ունեցածը .....
չգտնելով անցյալը իմ հայացքում՝ լուռ կկախես գլուխդ, մի կերպ լեզուդ կշարժես ու կմկմալով կհացրնես
-Ինչպե՞ս ես ...
Ես ի պատասխան կժպտամ, նայելով հստակ քո հայացքի մեջ, և ոչինչ չեմ խոսի. չէ որ դու այդ հարցը չէիր ուզում տալ, այլ այս հարցը`
-դե՞ռ սիրում ես ինձ....
-Այո, սիրում եմ քեզ, բայց դադարել եմ ապրել քեզանով, դադարել եմ սպասել, դադարել եմ փնտրել, դադարել եմ զգալ ՄԵԶ ....
ու կշտապես բերանս փակելով ասել`
-Սիրում է նա, ով վերջում է սիրում...
Ես կպատասխանեմ`
-Ամեն ինչ մաշվում է, անգամ չմաշվող իրը, սերը, իհարկե, չի մաշվում, բայց ես հիմա կարծում եմ, որ իրոք այն մաշվում է, օրերի ու տարիների ընթացքում, ժամերի ու վայրկյանների ընթացքում. չէ որ ամեն ինչ ունի հաշվարկ, ունի գագաթնակետ ու վերջ .....

Ոչինչ չես ասի, իսկ ես անշարժ կկանգանեմ ու նորից կհիանամ այն ամենով, ինչը իմն էր, նորից մի պահ կսիրեմ, բայց էլ չեմ ապրի դրանով.....քանզի երբեմն ինչով մենք ապրում ենք, մեզ ցավ է պատճառում, ավելի լավ է չապրել դրանով, այլ ուղղակի մեկ-մեկ զգալ, որ դա եղել է ....

Նորից դու եկար, այս անգամ եկար այն պահին, երբ ամեն ինչ վերջացել է, իսկ անցյալում եկար այն պահին, երբ պետք է ամեն ինչ նոր սկսվեր ...
ու կշարունակ եմ խոսել, կնկարագրեմ օրս թե ինչպես է ընթանում, գուցե դա քեզ չհետաքրքրի, գուցե դա քո սպասված զրույցը չլինի, բայց ցավում եմ, ես առաջվանը չեմ....

Նստեն՞ք մի տեղ
ու դու չմերժեցիր ինձ, ձմեռվա սառը օդից փախնելով, կգտնենք մի սրճարան ու կնստեք նորից: Ա՜խ, երևի նորից կսկսեմ զննել քեզ, փորձել տեսնել ինչն է քո մեջ փոխվել ...չէ, ոչինչ, նույն անկրկնելին ես, անփոխարինելին .......

-Անփոխարնելի է չէ՞ ամեն բան կյանքում:
Իսկ ես ինձ ու քեզ խաբելով կասեմ`
-Չէ, հավատա՝ չկա անփոխարնելի ինչ-որ բան, ու ինչ-որ մեկ ...հավատա՝ չկա
Ու քո մեջ մնացած վերջին հույսի կաթիլնները, էլ ավելի արագ կսկսեն մարել ...
-Չէ, կարծում եմ՝ կան,օրինակ սիրո պահերը .........
Ու ես չեմ թողնի ավարտես խոսքդ, միանգամից կշտապեմ ասել`
-Գիտես, ՍԻՐՈՒՆՍ, սերը իրոք անփոխարինելի է, նա ոչնչով չի փոխարինվում, բայց մարդիկ միշտ այն փոխարինում են, այն ամենով, ինչով նրանք կուրանում եմ, օրինակ դու մեր սերը փոխարիննեցիր քո հեռացումով....
Ու ես կլռեմ, քանզի ես ոչնչով մեր սերը երբեք չեմ փոխարինել, մեր սերը այսօր էլ ինձ համար անփոխարինելի է
-Իսկ դու փոխարինե՞լ էս ինչ-որ բանով:
-Ինչ լավ է ընդունես քո հեռացումը, ու որևէ բացատրություն չես տալիս:
-Ինչո՞ւ ես ցավ պատճառում ինձ:
-Քե՞զ, իսկ դու ինչո՞ւ ինձ ցավ պատճառեցիր, չէ քո արածը ինչ է որ, չնչին մի հեռացում ....իսկ դու գիտե՞ս, թե ես ոնց եմ ցավել....
Նորից լռեցիր, գլուխդ թեքեցիր պատուհանների մոտ, նայում էիր մարդկանց անցուդարցը, նայում էիր, թե մարդիկ ինչպես են կուչ եկած փախչում ցրտից՝ չպատկերացնելով, որ ցրտի ցավը այնքան չնչին է, այն ցավի դիմաց, որն ունի ԼՔՈՒՄ անունը ....
Մարդիկ փախչում են ցրտից, ու գնում ինչ-որ տեղ, իսկ ես ի՞նչ անեի, ո՞ւր փախչեի. ոչ մի տեղ չկար ....ստիպված ՄՐՍԵՑԻ....
-Ժամանակս կարճ է:
-Ես ուզում եմ  վերադարձնել քեզ:
-Հենց այդպե՞ս:
-Այո՛, դա էի ուզում ասել:
-Իսկ ես ոչ...
-Քո որոշումն  է
-Ես երջանիկ եմ, քանի որ գտել եմ մեկին, ով գուցե մի օր լքման ցավը պատճառի, բայց դեռ ես երջանիկ եմ, նա ինձ սիրում է:
-Իսկ դո՞ւ:
-Ես պաշտում եմ նրան:
-Մնա՞նք լավ ընկերներ:
-Ես առաջարկում եմ չքվել իմ կյանքից........չեմ ուզում այլևս քեզ զգալ իմ շուրջը...

Ու դու լռեցիր, ոչինչ չէիր խոսում, պարզապես հոգիդ ավերված, նստած շարունակում էիր նայել պատուհանից դուրս, նայել, բայց մտովի ուրիշ տեղ տեսնել, հոգիդ քանդվում էր, իմ վերջին բառից, հասկանում էի, որ զգում ես, այն, ինչ ես եմ զգացել....գիտես ոչնչից կյանքում չես կարող փախչել, ցավ ես պատճառում, շատ բարի, ցավ պատճառելուց հետո պատրաստ եղիր, որ դու էլ մի օր ցավ կզգաս.....ստիպում ես լացել, ուրեմն պատրաստ եղիր՝ քո աչքերը երբեք չոր չեն մնալու....
Ես շնորհակալ եմ քեզ, և իրոք կյանքում հենց այնպես ոչ ոք չի հայտնվում մեր կյանքում, կյանքում առանց պատճառի, ոչ ոք չի լինում մեր կյանքում ....
Մի պահ ցանկանում էի գրկել քեզ, նորից զգայի քեզ,բայց դա մի պահ էր, վայրկյանական պահ...
Իրոք կյանքում ամեն բան անկրկնելի է, անփոխարինելի ......
Բայց ես գտա կյանքում ինձ, երբ դու ինձ ստիպեցիր կորցնել ինքս ինձ, ու երբ գտա Ինձ, հասկացա, որ չարժե սպասել, այն, ինչ երբեք ետ չի դառնալու ....
Եվ եթե ես կարողանայի անցյալ վերադառնալ, ես ոչինչ չէի փոխի, պարզապես նորից կապրեի, այն գեղեցիկ պահերը, որոնք մնացին անցյալում ....

Ես հեռացա, իսկ դու դեռ նստած էիր՝ անշարժ ու լուռ .....տեսնես՝ ի՞նչ էիր մտածում ............


Մենք մահացանք այն պահին, երբ ամենաերջանիկն էինք, մեր սերը մահացավ, մենք փոխարինեցինք նրան ....դու հեռացար, իսկ ես ՉՀԱՍԱ քո հետևից.......

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել