Ցրտի պատճառով Մաշտոցի պողոտայի գյուղմթերքների շուկան չի գործումPanorama.am-ը գրում է.

«Մալիբու» սրճարանի հարևանությամբ շաբաթ և կիրակի օրերին կազմակերպվող շուկան այսօր չի գործում: Պատճառը, ինչպես Panorama.am-ին տեղեկացրեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը, ցուրտն է: «Ցրտի պատճառով առևտուրը քչացել էր, դրա համար այն գյուղացիները, որոնք մարզերից եկել են Երևան, իրենց առևտուրն իրականացնում են Կոմիտասի պողոտայի և Կասյան փողոցի խաչմերուկում գործող շուկայում»,- ասաց Ռ.Մակարյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել