1in.am-ը գրում է.

Արաբական Միացյալ Էմիրություններում շախմատի աշխարհի տարբեր տարիքային խմբերի պատանեկան առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից ոսկե մեդալի հավակնություններ ունեն մինչև 12 տարեկանների առաջնությանը մասնակցող Արամ Հակոբյանը և մինչև 18 տարեկանների պայքարին մասնակցող Հովհաննես Գաբուզյանը, ով վերջին տուրից առաջ 7.5 միավորով երկրորդ տեղում է: 

Նա զիջում է առաջատարին կես միավոր: Իսկ Արամ Հակոբյանը 9 միավորով միաձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ մոտակա հետապնդողին գերազանցելով մեկ միավոր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել