Lragir.am-ը գրում է.
Չինաստանը վերացրել է աշխատանքային վերադաստիարակման համակարգը, գրում է lenta.ru-ը՝ հղում անելով Սինխուա գործակալությանը: Համապատասխան որոշումն ընդունել է Չինաստանի խորհդարանը: Օրենսդիրները մեղմացրել են նաև «մեկ ընտանիք, մեկ երեխա» սկզբունքը՝ թույլատրելով ունենալ երկրորդ երեխան, եթե ծնողներից մեկն ընտանիքում միակ երեխան է:
Չինաստանում աշխատանքային ճամբարների համակարգը մտցվել է 1957 թվականին: Այնտեղ պահվում էին աննշան իրավախախտումներ արած մարդիկ: Ճամբարների առաձնահատկությունն այն է եղել, որ մարդկանց ուղարկել են ոչ թե դատարանի, այլ ոստիկանության տեղական բաժանմունքի որոշմամբ:
Նյութի աղբյուր՝ http://www.lragir.am/index/arm/0/politics/view/93153
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



