1in.am-ը գրում է.
Թուրքիայի ոստիկանությունը ցրել է Ստամբուլի Թաքսիմ հրապարակի հարյուրավոր ցուցարարներին, ովքեր պահանջել են վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրաժարականը: Իրավապահները նրանց դեմ ջրցան մեքենաներ և պլաստիկ փամփուշտներ են կիրառել:
Հաղորդվում է, որ ցուցարարները հավաքվել էին հրապարակում տեղի ժամանակով ժամը 19:00-ին: Ոստիկանները թույլ չեն տվել Էրդողանի հակառակորդներին կազմակերպված ցույց անցկացնել և միանգամից հատուկ միջոցներ են գործադրել:
Բողոքի ակցիան անցկացվել է Թուրքիայում ծայր առած կոռուպցիոն սկանդալի ֆոնին: Մասշտաբային հակակոռուպցիոն հետաքննության շրջանակում ավելի քան 50 կասկածյալ է ձերբակալվել, այդ թվում՝ գործարարներ և երեք նախարարների որդիներ՝ հիշեցնում է ITAR-TASS-ը:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/regional_turkey_240854.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



