«Երեկվանից Երևանի մթերային խանութներում և շուկաներում սկսեց թևածել ամանորյա ավանդական և անմարդկային թանկացումը։ Խանութներում առաջին անհրաժեշտության գրեթե բոլոր մթերքները 100-ից մինչև 500 դրամով թանկացել են։
Խանութներում և շուկաներում դեգերող մեր համաքաղաքացիների խոսակցության հիմնական թեման հենց այս թանկացումներն են, օրինակ՝ ինչպես կարելի է երեք ճյուղ մաղադանոսը գնել 400-500 դրամով։ Ասում են ու առնում։ Սառը օդում էլ կախված է մի նախադասություն, «հետո էլ էս ժողովուրդը բողոքում է, թե փող չկա, այնինչ խանութների ապրանքները կրում տանում են»։ Վարկերը, պարտքներն ու տրանսֆերտները «սաղ ըլնեն»»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել