Ilur.am-ը գրում է.
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհուրդը հայտարարություն է տարածել երեկ քաղաքապետ Տարոն Մարգարյանի թեկնածուական թեզի պաշտպանության ժամանակ համալսարանում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ: Ուսխորհրդի հայտարարությունը, ըստ էության, այդ հաստատության ռեկտորի`ավելի վաղ տված մեկնաբանության պատճենն է:
Հիշեցնենք, որ միջադեպի ժամանակ մի խումբ երիտասարդներ (որոնք, ինչպես հետո պարզվեց, բուհի ուսխորհրդի անդամներն են` խորհրդի նախագահ Սեւակ Խաչատրյանի գլխավորությամբ: Վերջինս նաեւ ՀՀԿ երիտթեւի անդամ է` Երիտասարդական խորհրդարանում ՀՀԿ ֆրակցիայի ղեկավարը) խոչընդոտել են լրագրողների աշխատանքները` անվայելուչ արտահայտություններ թույլ տալով նրանց հասցեին: Նրանցից մեկի` լրագրողի հասցեին սեռական բնույթի հայհոյանքին ի պատասխան՝ հնչել է «լավ ախպոր» կոչը` «Սաքուլիկ, կիլդիմ մի բռնի, դրանք սաղ բ** են»:
Եւ այսպես, ԵՊՏՀ ուսխորհուրդը, նույն ինքը` սաքուլիկենք, հայտարարություն են տարածել դեպքերի վերաբերյալ` մեղադրելով դրանցում... լրագրողներին:
«Ցավում ենք, որ կրքերն անցել են թույլատրելիի սահմանները, և մեր որոշ ուսանողներ տրվել են բուհ եկած որոշ անձանց սադրանքների, ինչի արդյունքում բուհի ներսում երկուստեք հնչել են համալսարանական միջավայրին ոչ հարիր արտահայտություններ», - ասվում է սաքուլիկենց հայտարարության մեջ:
Սաքուլիկենք, իհարկե, չեն նշել, որ լրագրողներն ազատ մուտք ունեին համալսարան, կարող էին ազատ տեսագրել ատենախոսության պաշտպանության ընթացքը, անգամ պաշտպանությունից հետո հարցեր հղել «պաշտպանյալին»:
Սաքուլիկենք շարունակում են հարձակվել: Նրանց մտքով էլ չի անցնում անկեղծորեն զղջալ արարքի համար: Նրանք` իրենց պախանների` Սերժ, Տիգրան Սարգսյանների, համալսարանի խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանի «պռախոդով» ու օրինակով ընդամենն արձանագրում են, որ երեկ ԵՊՏՀ-ում երկուստեք հնչել են համալսարանական միջավայրին ոչ հարիր արտահայտություններ: Նրանք վստահ են, որ հենց այդպես էլ եղել է` առանց վախենալու, որ ոստիկանությունը կարող է հակառակն ապացուցել: Ինչ հակառակի մասին է խոսքը, երբ սաքուլիկենք իրե`նք են ցուցում տալիս ոստիկանության սերժանտին` «ոչ մեկին վերեւ բաց չթողնես»: ՀՀԿ-ի սերժանտը` ոստիկանության սերժանտին: Ինչպես ՀՀԿ գեներալիսիմուսը` ոստիկանության գեներալիսիմուսին: