Ilur.am-ը գրում է.

Global Financial Integrity հետազոտական կենտրոնի ներկայացմամբ, տասը տարվա ընթացքում Հայաստանից ապօրինի եղանակով դուրս է բերվել ավելի քան 6.2 միլիարդ դոլար: «Ազատություն» ռ/կ-ի թարգմանությամբ ներկայացված նյութում նշվում է, որ «Ապօրինի ֆինանսական հոսքերը զարգացող երկրներից․ 2002-2011» վերնագրված զեկույցը, որն օրերս է հրապարակվել, չորրորդն է Վաշինգտոնում գործող հեղինակավոր կենտրոնի նմանատիպ զեկույցների շարքում: Ըստ զեկույցի 2002-2011թթ․ ընթացքում Վրաստանից դուրս է հանվել 4.5 միլիարդ դոլար (թեև Վրաստանի տնտեսությունը ավելի մեծ է հայաստանյանից): Ադրբեջանից հանվել է ավելի քան 17 միլիարդ դոլար, մոտ 2.7 անգամ շատ Հայաստանից, սակայն Ադրբեջանի տնտեսության ծավալները որոշ հաշվարկներով մոտ 7 անգամ գերազանցում է: Ուշագրավ է, որ ըստ զեկույցի, ֆինանսական ապօրինի արտահոսքը Հայաստանից կտրուկ ավելացել է 2007թ․-ից և մինչև 2011թ․-ը մեր երկրից տարեկան ապօրինի կերպով դուրս է հանվել մոտ 1 միլիարդ դոլար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել