Ասում են, դեկտեմբերի 25-ին Հայաստանի ‹‹Կյանքի Խոսք›› մեծ ռասկրուտկայով կրոնական կառույցը իր հոտի համար նոր շենք է վեր խոյացրել ու քանի որ գերհանդուրժող երկրում ենք ապրում, շախով-շուխով հանդիսավոր պաշտոնական բացման արարողություն են արել: Ինչ ասեմ, փաստերն ավելի քանի խոսուն են. Հայաստանը դարձել է որբի գլուխ. սոցիալ-տնտեսական ծանր պայմաններ, օգնության ձեռք բարի քեռիներից. ու ....պառակտված ժողովուրդ: Նորածիլ կառույցները գալիս են մեզ ճանաչեցնելու այն Աստծուն, որին մենք 1700 տարուց ավել ճանաչում ենք, որի առաջ խոնարհվել ենք՝ լուռ, հավատով՝ առանց ռոքի ու ռեփի, առանց մոդերն պարերի ու աստղային զիզի-բիզի բաների. էս ո՞ւր հասանք ժողովուրդ. զարթնեք, ձեզ մասնատում են այս ու այն կառույցները, որոնք միասին ու համերաշխ այդ գործն անում են ոչ միայն դրսի , այլև ձեր գումարներով. ահա հերթական նորամշակ-գումար հավաքող մեթոդը այս կառույցի կողմից. նվիատվություն համացանցով  Զոհաբերի՛ր -մի՛ հապաղիր... . ծիծաղելի կլիներ, եթե այսքան տխուր չլիներ.


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել