Էդքան ժամ նայեցի վարչապետի ասուլ(ոլո)իսը ու այդպես էլ ոչ մի սուր ու կարևոր հարցի հոդաբաշխ ու սպառիչ պատասխան չլսեցի: Փոխարենը՝ կռուտիտների ու դեմագոգիայի տարափ էր տիրում:
Հարց ա առաջանում, թե հանուն ինչի՞ էր մեծն վրչոն որոշել մի քանի ժամ տևողությամբ էդ բեմադրությունը կազմակերպել, եթե, ըստ էության, իր վիճակը բարելավող ոչ մի բան չասեց, եթե չասենք հակառակը, ու հասարակությանը հուզող ոչ մի գլոբալ հարցի չպատասխանեց:
Ենթադրում եմ, որ վարչապետը պուտինյան ասուլիսներից էր ոգեշնչվել, բայց ինչպես նրա բոլոր այլ նախաձեռնությունները, սա ևս դժգույն ու տափակ կրկնօրինակում ստացվեց, որի կիրառական օգուտը ինչպես անձամբ վարչապետի, այնպես էլ երկրի համար, անվերջ 0-ի ձգտող է:
Տնտեսական խոստացված աճից 2 անգամ ցածր աճի հասնելու մասին` լոլոներ, գազի պայմանագիր` լոլոներ, կենսաթոշակային ռեֆորմներ` լոլոներ... Էհ տնաշեն, Լարա Ֆաբիա՞նն ես, թե մոնսերատ Կաբալյեն, որ քաղցր ձայնդ ժամերով լսենք` առանց որևէ բովանդակության: Թե՞ անպայման պարտադիր էր նախատոնական տրամադրություններն էլ ապականել ու ներվայանացնել:
Ի դեպ, պետք է նշեմ նաև, որ ասուլիսի ամենախնդալու մասը էն էր, որ վարչապետը բացատրում էր, թե ինչու ժողովուրդը կառավարությանը չի սիրում: Բնականաբար, էլի լոլոներ էր կարդում, որոնց համառոտ իմաստը էս էր. ախպեր, ժողովուրդը իզուր տեղը շատ հույսեր ա կապում կառավարության հետ, հետո էլ շատ ա հիասթափվում որպես հետևանք, թող հույսեր չկապեն ու չեն հիասթափվի:
Ախր սենց էլ անմեղսունակ հռետոր կլինի, ոնց Տիկոն ա: Բա այ քո ցավը տանեմ, բա ո՞ր երկրի կառավարության հետ ժողովուրդը հույս կապի, եթե ոչ սեփական կառավարության: Հետո նույն ասուլիսում էլ, ասուլիսից դուրս էլ, հենց դու էս Բենդերավարի Հայաստանը Ստառիե վասյուկիից` Նյու Մոսկվա սարքելու մասին լեգենդներ հյուսում, որտեղ մենք արտադրելու ենք պլանշետներ ու սմարթֆոներ, իսկ տուրիստների հոծ բազմությունից ասեղ գցելու տեղ չի լինելու երկրում, իսկ թոշակառուները մարդ ա երկու հատ վիլլա են առնելու՝ կուտակայինից գոյացած թոշակներով: Հետո էլ աչքերդ կլորացնում ես, թե բա գիտեք՝ շատ եք հույսեր կապում: Էհ, եթե էդքան անհույս եք, որ ձեր վրա հույս դնել էլ չի կարելի, на фиг вы нам нужны такие, ռադ եղեք. գոնե կիմանանք՝ էլ դուք չեք մեր արյունը ծծողը: