Հայաստանում անհնար է ապրել «ԱՌԱՆՑ ԶԱՐՄԱՆԱԼՈՒ»… Զարմանալ կարելի է բազմաթիվ երևույթների վրա:

Նշեմ դրանցից մի քանիսը:

Ինչի՞ց է, որ Երևանում ամեն ինչ կիսատ է… բացատրեմ.

Սայաթ-Նովա-Խանջյան խաչմերուկում մի հատ կանգառ կա ու դրանից քաղաքում հենց ՄԻ հատ ա:

Նույնը կարելի է ասել Թումանյան փողոցի կանգառի մասին…:

Ինչի՞ց է, որ փողոցների անունների մատնանշող ցուցանակները Օպերայում ուրիշ ա, Սայաթ-Նովայում, Թումանյանում, այլ, էլ չեմ խոսում, օրինակ, Տիգրան Մեծի, և կենտրոնից մի փոքր հեռու գտնվող փողոցների մասին, որոնց տարբերանշանները այդպես էլ մնացել են ՔԱՐԻ դարինը:

Դե էլ չեմ ուզում խոսել որոշ կանգառներում տեղադրված երթևեկության ստից ժամանակացույցերի մասին… Անցնեմ ամենակարևոր կետին:

Ինչի՞ց է, որ Տիգրան Մեծ փողոցում (սկսած  մոստի մոտի կանգառից մինչև կայարան) չկա անցում, ու սա այն պարագայում, երբ այդտեղ տեղակայված է Ֆրանսիական դպրոցը, Հեռուստառադիո ակադեմիան և Անանիա Շիրակացի համալսարանը: Քիչ չեն եղել այդտեղ դեպքերը… Սակայն մինչև հիմա վիճակը նույն է՝ բարձիթողի:

Եթե բարդ է վերգետնյա անցում կառուցել, արդյո՞ք դժվար է գծանշան գծելը: Ինչու-ների շարքը կարելի շարունակել, սակայն այս անգամ սահմանափակվենք այսքանով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել