Բոլոր երգերը երգել էինք, ու էս գազա-թոշակային, ամանորյա-կոկորդիլոսային հարցերը թողած՝ հիմա էլ ազգովի մտել ենք Մելինեի տեղաշորն ու հարմար տեղավորվել... առաջարկում եմ յուրաքանչյուր ոք, ով կքննարկի մեկ այլ անձի անկողնային կյանքը, թո՛ղ նախևառաջ գրի, թե նախորդ գիշեր ում հետ է քնել, քանի անգամ ու ինչ դիրքով, կամ էլ իր մեջ քաջություն գտնի, ու ասի, որ ամիսներ շարունակ սեքսի կարոտ է մնացել...
Ինչևիցե, Մելինեն ինձ հետաքրքրում է որպես մարզիկ՝ ԼԱՎ մարզիկ, թե դրանից զատ ինչ պլյուսներ ու մինուսներ ունի, մեղմ ասած, ինձ համար մեկ է:
Իսկ սրա-նրա «թումբանները» լվացող ու սավանները հետազոտողներին խորհուրդ կտամ... չնայած սևին սապոնն ինչ կանի, խևին՝ խրատը...
ՀԳ. Ես ինքս ունեմ սեփական կարծիքը այս և նման հարցերի շուրջ, այն է, որ կատարյալ, գեղեցիկ ու ներդաշնակ միությունը, կնոջ և տղամարդու միությունն է, բայց և այնպես, ինձ իրավունք եմ վերապահում նաև ընդունել, որ այս կյանքում ամեն բան չէ, որ կատարյալ է, ու հաճախ էլ՝ տգեղ է:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/yasha.solomonyan/posts/638558636200249?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել