1in.am-ը գրում է.

Հնդկաստանում փախստականների ճամբարներում մահացել է առնվազն 34 երեխա: Ճամբարները ստեղծվել են մի քանի հազար մարդու համար, որոնք ստիպված են եղել լքել իրենց տները՝ Ութար-Փրադեշ նահանգում հինդուիստների և մուսուլմանների միջև բախումների պատճառով:

Ինչպես հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով տեղի իշխանություններին, Մուզաֆարնագար շրջանի հինգ ճամբարներում մինչև հիմա բնակվում է 4783 մարդ:

Կառավարական հանձնաժողովի զեկույցում նշվում է, որ մահացած բոլոր երեխաները 12 տարեկանից փոքր են եղել: Հնդկական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ նրանց մահվան պատճառը սաստիիկ ցուրտը և դիզենտերիան է:

Սեպտեմբերին Ութար-Փրադեշ նահանգում տեղի ունեցած միջէթնիկական բախումների հետևանքով զոհվել է 65 մարդ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել