Եթե դուք միշտ կողմնակից եք ընկերներին և հարազատներին բարի և անսովոր նվերներ անել, ապա «Открытки с Новым Годом на мобильный» ծրագիրը Ձեզ հաստատ պետք կգա:

Անվճար ծրագրի շնորհիվ Ձեր հարազատները կստանան շնորհավորաքներ Իվան Գռոզնիից, Վլադիմիր Պուտինից, Ձմեռ պապիկից և մնացած այլ իրական և գեղարվեստական կերպարներից, իսկ առաքման ժամկետը կարող եք նշել Ձեր հայեցողությամբ:

Открытки с Новым Годом

Անվճար շնորհավորանքներ

Ծրագրից օգտվելու համար պետք չէ գրանցվել, իսկ տեղադրելուց անմիջապես հետո ծրագիրը Ձեզ կնվիրի մեկ անվճար շնորհավորանք: Յուրաքանչյուր շնորհավորանք բաժանված է բաժիններով, որտեղից հեշտությամբ կընտրեք այն շնորհավորանքը, որը դուք հավանում եք: Կա նաև շնորհավորանքը նախնական լսելու հնարավորություն:

Ձայնային շնորհավորանքները կարող եք ուղարկել ինչպես բջջային, այնպես էլ քաղաքային հեռախոսի վրա ամբողջ աշխարհով: Դրա համար անհրաժեշտ է միայն նշել ստացողի հեռախոսահամարը և նշել որոշակի կարգավորումներ` առաքման ժամը և ստորագորությունը: Ստորագորություն դաշտում ընտրեք ստացողի կարգավիճակը` ընկեր, հայր, գործընկեր և այլն, և ստացողի անունը: Հեռախոսահամարը պետք է մուտքագրել միջազգային ֆորմատով, ինչպես ցույց է տրված նկարում:

Открытки с Новым Годом 2

Ծրագիրն անվճար է և հասանելի է App Store-ում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել