Շատ մարդիկ են, թերևս, լսել Անաստասիայի մասին, ով Նիկոլայ Երկրորդի ու Ալեքսանդրա Ֆեոդորվայի դուստրն էր և, ով, ըստ ասեկոսեների, կարողացել էր փախչել 1918թ.-ին կայսերական ընտանիքի սպանությունից ու ողջ մնալ:

Այս բամբասանքները հետագայում չեն ապացուցվել, այնուամենայնիվ, Անաստասիայի ու կայսերական Ռուսաստանի վերջին ինքնավար ընտանիքի ողբերգական պատմությունը մշտապես մարդկանց ուշադրության կենտրոնում է եղել ու նույնիսկ անիմացիոն ֆիլմ է նկարահանվել «Անաստասիա» վերնագրով, որը լույս է տեսել 1997թ.-ին:

Չնայած ֆիմը պատմական իրադարձությունների հետ այնքան էլ չի համընկնում, այնուամենայնիվ, Ռասպուտինը, ում կարել է տեսնել այ անիմացիոն ֆիլմում, իրականում գոյություն է ունեցել: Շատ ականատեսներ պատմում են, որ «մարդն, ով չէր կարողանում մահանալ», նույնքան ինտրիգային էր, որքան որ թագավորական ընտանիքը:

Ռասպուտինը վաղ տարիներին:


Գրիգորի Յեֆիմովիչ Ռասպուտինը ծնվել է Ռուսաստանում` Սիբիրում, 1869թ.-ին: Դեռ վաղ տարիքից գյուղացիները նկատել են, որ տղան տարբերվում էր բոլորից: Շատերը նույնիսկ պնդում էին, թե նա գերկարողություններ ուներ: Դեռահաս տարիքում Ռասպուտինը մեկնում է Ռուսաստանի Վերխոտուրյան Նիկոլայեվյան վանք՝ ցանկանալով վանական դառնալ: Սակայն նրան այդպես էլ չի հաջողվել ավարտել վանական ծրագիրը ու փոխարենը 19 տարեկանում ամուսնացել է Պրասկովիա Ֆյոդորովնայի հետ, ումից 3 զավակ է ունեցել:

1906թ.-ին Սանկտ-Պետերբուրգ ժամանելուց երկու կարճ ժամանակ անց Ռասպուտինին ներկայացնում են Ցար Նիկոլային ու նրա կնոջը, ովքեր իրենց որդու` թագաժառանգ Ալեքսեյի հիվանդության համար բուժում էին փնտրում: Պատմաբաններն այժմ գիտեն, որ Ալեքսեյը հեմոֆիլիայով էր տառապում (չնայած այն ժամանակ թագավորական ընտանիքը նրա առողջական խնդիրները նույնիսկ կապում էին վատ սահմանադրության հետ): Ռասպուտինը կարողանում է ինչ-ինչ միջոցներով «բուժել» Ալեքսեյին ու արժանանում հատկապես կայսրուհու վստահությանը: Որոշ մարդիկ հավատացած են, թե Ռասպուտինը հիպնոսացրել է տղային, որոշներն էլ, թե նա սև մոգություն է օգտագործել, իսկ մյուսներն էլ դեռ կարծում են, թե Ռասպուտինը կարող էր իսկապես բժշկելու ունակություններ ունենալ:


Մոտավորապես հաջորդ հինգ տարիների ընթացքում, Ռասպուտինը մեծ ազդեցություն ունենալով Ալեքսանդրի բուժման մեջ, իր մեծ ազդեցությունն ուներ արդեն ողջ թագավորական ընտանիքի վրա: Այնուամենայնիվ, նրա ներկայությունը պալատում ու Ալեքսանդրայի հետ անցկացրած ժամանակը, թագավորական ընտանիքի հանդեպ վստահության անկման պատճառ էր դարձել ու մեծ քննադատության արժանացել: Ռասպուտինի վավաշոտ, կանոներին չհետևող վարքը ու այն, որ նա կայսրուհու խորհրդականն էր, թագավորական ընտանիքի ու ռուս ժողովրդի միջև կարծես պատնեշ էր ստեղծել: Ալեքսանդրան հաճախ էր պաշտպանում նրան մյուս խորհրդականներից ու պաշտոյաներից, ովքեր ցանկանում էին նրան դուրս շպրտել թագավորական պալատից, քանի որ կայսրուհին պնդում էր, թե Ռասպուտինը միակն էր, ով կարողացել է փրկել նրա որդուն:


Ամեն ինչ ավելի սրվեց այն ժամանակ, երբ Ռասպուտինը կանխատեսեց առաջին համաշխարհային պատերազմից հետո Ռուսաստանին պատահող ողբերգությունը, խորհուրդ տվեց Նիկոլային ներքին գործերը թողնել վերահսկելու Ալեքսանդրային, ու ինքը մեկնի պատերազմ: Այդ ժամանակահատվածում շատերն էին ցանկանում Ռասպուտինին հեռացնել թագավորական ընտանիքից: Մարդիկ նրան կախարդ-բժիշկ էին կոչում ու կարծում, թե նա սև մոգություն է օգտագործում ու թունավորում Ալեքսանդրայի միտքը: Իրականում Ռասպուտինը քաղաքական հարցերում այնքան էլ շատ ազդեցություն չուներ ու ուղղակի իր շահի համար էր անում ամեն ինչ:

Ռասպուտինի դեմ մահափորձերը:


Ռասպուտինի դեմ առաջին մահափորձը 1914 թ.-ին է եղել, երբ մարմնավաճառ Խիոնիա Գուսեվան դաշույնով խոցել է նրա որովայնը: Դա մահացու վերք էր: Ականատեսները պնդում են, թե Ռասպուտինի աղիքները դուրս են թափել նրա որովայնից ու Գուսեվան բղավել է. «Ես սպանեցի անտիքրիստին»: Չնայած Ռասպուտինին հաջողվեց կենդանի մնալ, սակայն նրա վերաբերմունքն ու վարքը ընդմիշտ փոխվեց դրանից հետո:

1916 թ.-ին Ռասպուտինի հանդեպ հակակրանքը աճեց ինչպես երբեք, ու մի խումբ մարդիկ, այդ թվում նաև Դուքս Դմիտրի Պավլովիչն ու արքայազն Ֆելիքս Յուսուպովը, հանձն առան սպանել նրան: Օգտագործելով Յուսուպովի կնոջը, ով պետք է վերջինիս իրենց տուն տաներ, դավադիրները Ռասպուտինին ցիանիդով գինի ու խմորեղեն են հյուրասիրել: Չնայած նրանք ցիանիդի այնքան չափաբաժին էին լցրել ուտելիքի ու խմիչքի մեջ, որը բավարար էր սպանելու 5 մարդու, այնուամենայնիվ, Ռասպուտինին դրանից ոչ մի վնաս չի եղել:

Վրդովվելով՝ դավադիրները շարունակել են իրենց հարձակումը՝ Ռասպուտինին ծեծի ենթարկելով, կրակելով նրա մեջքին, սակայն Ռասպուտինինը կրկին, ինչպես հակաբիոտիկներից դիմացկուն պաթոգեն, չի մահանում: Որոշ մարդիկ հավատացած են, թե Ռասպուտինը հատուկ անընդհատ կանգնում էր այնպես, որ նրա վրա կրկին ու կրկին կրակ բացեին: Ինչևէ, բազմակի կրակոցներից հետո տղամարդիկ նրա մարմինը փաթաթում են սավանի մեջ ու այն նետում Նեվա գետը:


Երեք օր անց Ռասպուտինի մարմինը հանել են ջրից: Չնայած դիակի  հետազոտություննից հետո զեկույցները տարբերվում են մեկը մյուսից, դրանցից շատերում նշվում է, թե նա դեռևս կենդանի է եղել, երբ նրան նետել են ջուրը, ու հաշվի առնելով նրա մարմնի դիրքը, կարելի է ենթադրել, որ նա փորձել է արձակել կապերը՝ ջրում խեղդվելուց կամ հիպոթերմիայից մահանալուց առաջ: Իսկ Ռասպուտինի մահվան հստակ պատճառը տասնամյակներ շարունակ դեռևս բանավեճերի առիթ է:

Հետաքրքրականն այն է, որ մահանալուց առաջ Ռասպուտինը ցարին ասել էր, թե եթե իրեն սպանեն հասարակ մարդիկ, ապա ցարն ու նրա երեխաները դեռ դարերով կկառավարեն Ռուսաստանը, սակայն, եթե բարձրաստիճան մարդիկ սպանեն նրան, ապա ցարն ու իր ընտանիքը կսպանվեն ռուս ժողովրդի կողմից:
Անկախ այն բանից, թե ինչ եք կարծում Ռասպուտինին շրջապատող ամբողջ առեղծվածների մասին, նրա այս խոսքերն իրականացել են ընդամենը երկու տարուց էլ պակաս ժամանակում, ու կայսերական թագավորական ամբողջ ընտանիքը սպանվել է բոլշեվիկների կողմից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել