Panorama.am-ը գրում է.
Հայաստանի Հանրապետության կողմից սիրիահայերին օգնությունն ամբողջությամբ ցուցաբերվեց, կարծում է ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
«Հանրապետության Նախագահը քաղաքական կամք դրսևորեց և նրանց բոլոր հարցերը` կրթական, մշակութային, առողջապահական, սոցիալական, լուծվել են և լուծվում են: Աշխատանքի տեղավորման հարցերում նույնպես օգտակար ենք լինում և փորձում ենք, այնպես անել, որ յուրաքանչյուրն աշխատանք ունենա»,- Panorama.am-ի հետ զրույցում, ամփոփելով տարին, ասաց Հրանուշ Հակոբյանը:
Նախարարը կարևորեց, որ սիրիահայերին կրթական, առողջապահական, անձնագրային ծառայությունները մատուցվում են անվճար:
Նա նշեց, որ հատուկ ուշադրություն են հատկացնում նաև տան խնդրին, որ մարդիկ գլխավերևում ծածկ ունենան: «Բոլորը վարձով ապրում են, պայմաններն այնպիսին չեն, որ նրանք փողոցում են:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



