Նախարար. Սիրիահայերի օգնությունն ամբողջությամբ ցուցաբերվեց


10:08 , 27 դեկտեմբեր, 2013

Նախարար. Սիրիահայերի օգնությունն ամբողջությամբ ցուցաբերվեցPanorama.am-ը գրում է.

Հայաստանի Հանրապետության կողմից սիրիահայերին օգնությունն ամբողջությամբ ցուցաբերվեց, կարծում է ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

«Հանրապետության Նախագահը քաղաքական կամք դրսևորեց և նրանց բոլոր հարցերը` կրթական, մշակութային, առողջապահական, սոցիալական, լուծվել են և լուծվում են: Աշխատանքի տեղավորման հարցերում նույնպես օգտակար ենք լինում և փորձում ենք, այնպես անել, որ յուրաքանչյուրն աշխատանք ունենա»,- Panorama.am-ի հետ զրույցում, ամփոփելով տարին, ասաց Հրանուշ Հակոբյանը: 

Նախարարը կարևորեց, որ սիրիահայերին կրթական, առողջապահական, անձնագրային ծառայությունները մատուցվում են անվճար:

Նա նշեց, որ հատուկ ուշադրություն են հատկացնում նաև տան խնդրին, որ մարդիկ գլխավերևում ծածկ ունենան: «Բոլորը վարձով ապրում են, պայմաններն այնպիսին չեն, որ նրանք փողոցում են:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ