Ես շուտով կմահանամ.
Չգիտեմ՝ քեզ ինչպես եմ գրելու, դու երկինք նայո՞ւմ ես. . 
Արցունքով չլցնես աչքերդ .. սեր եմ հորդելու գլխիդ՝ երկնքից ու երջանկությամբ խեղդելու պստիկ մարմինդ .. 
Ինձ այնտեղ լավ կնայեն, իսկ դու քեզ հետևիր, որ միշտ մաքուր լինեն մտքերդ.. սիրտդ ... ու ջերմությունդ երբեք չպոկես մարմնիցդ.. հոգուցդ..
Դու այսուհետ աղոթելու ես ինձ ... 
Ես եմ լինելու քո երկինքը .. Աստղերից մեկը, որ ամեն գիշեր փայլում է քո համար, սակայն դու չգիտես, որովհետև երբ ողջ էի, դու գլուխդ նման հիմար բաներով չէիր լցնում ... Եվ ինչ իմանայիր դու, որ աստղերը, դրանք հսկայական քարե լուսավորություններ չեն, որ հաճախ մայրդ էր հանգստացնում սիրտդ, երբ փոքր էիր ...ու վախենում էիր. 
Այդ մենք ենք մահացած՝ հրեշտակների տեսքով ..ու պուճուր քարիկների պես ..
Դու շատ հաճախ ափսոսելու ես, որ այդպես էլ վերջին անգամ ձեռքս չսեղմեցիր.. որ այդպես էլ ամանորին չայցելեցի ձեր տուն..
Այդպես էլ ինձ քեզ հետ վատ չեղավ..
Բայց ես ժպտում եմ, դու չգիտես.. չգիտես.. 
Բայց ես շուտով կմահանամ .
Ու երբ արթնանաս, այլևս անզոր ես լինելու լսել ձայնս.. այլևս չես փշաքաղվելու.. չեմ բարկանալու ..
Չեմ նեղսրտելու, որ ուշ ես տուն հասնում,
Ա՜խ, որքան կուզեի նեղսրտել կրկին..

Իմ սիրտը հիվանդ է ..
Հիվանդ է քեզնով .. 

Երբ շուտով ես մահանամ, դու կդողաս, ճիշտ այնպես, ինչպես` ես հաճախ, ցնցումների ժամանակ..
Ա՜խ, դու չգիտես, թե որքա՜ն անգամ դողալուց ու ցավ զգալուց մահն եմ շնչել .. բայց ժպտացել եմ ես, որ դու չդողաս՝ վախից ..

Իմ սիրելի, քո պուճուրի լույսը շուտով կմարի ..
Ու անգամ անունս չի փրկի ինձ լուսավորել կյանքս .. 

Ես հիվանդագին կարոտ եմ զգում .. Ու երջանկություն, ու ցավ .. քեզ համար, որ կորցնելու ես ինձ .. 
Պուճուր աչքերդ թող երբեք չարցունքոտվեն, ես այլևս չեմ դողա ոչ ոքի գրկում .. չանհանգստանաս .

Ախ, ես որքան եմ քեզ սիրում... ես չեմ ասել ու չեմ ասի ոչ մի անգամ .. 
Մահացածները չեն խոսում .
Ինձ երիցուկներ կբերես, որոնք ես այդպես էլ չստացա ոչ ոքից ..
Ես երիցուկներ շատ եմ սիրում .
Ինձ երիցուկներ կբերես այնքան տարի, մինչ սերդ մարի ..
Ես կաղոթեմ, որ միայն մահանալուս օրը տեսնեմ երիցուկներ քո ձեռքին .
Իսկ դու չպաճառաբանես, թե վերջացել են աշխարհում երիցուկները, երբ այլևս չգաս ինձ այցի...

Ներիր ինձ քո կյանքում հայտնվելու համար .. 
Երբ ես խոսում եմ քեզ հետ, երբ շոյում եմ ձեռքերդ ու ջերմություն զգում.. ես ապրում եմ .. դու գիտես՝ ի՞նչ է ապրելը.. Ես ուզում եմ ապրել .

Չեմ թաքցնի թե տխուր եմ ու մենակ եմ .. Դրա համար վստահ եմ, որ երիցուկներ չես բերի ինձ ...

Ես դողում եմ հիմա .. ցնցումներս սկսվեցին .
Այս երեկո քեզ բարի գիշեր չեմ ասի .. 
Եվ դու էլ չես ասի ..

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել