Հայաստանում, ինչպես հայտնի է, ներկրված ապրանքների ու տրանսպորտային միջոցների համար ԱԱՀ-ն հարկվում է սահմանին, նաև կան արտոնություններ, բայց դրանք մի կողմ։
Ուրեմն, ԱԱՀ-ն՝ ՄՄ անդամ երկրներից ներմուծվող ապրանքներից, բռնակցված Հայաստանի բյուջեի եկամուտների մասով մոտ 10 տոկոսն է կազմում։ Ու այստեղ հարցեր են առաջանում.
Եթե միության մաս է Հայաստանն, ԱԱՀ չպետք է գանձվի սահմանին, որովհետև միության տրամաբանությունն է դա։ Ըստ այդմ՝ ՄՄ անդամ երկրներից ներկրվող ապրանքները 2012 թվականին կազմել է 1,099,901,700 ԱՄՆ դոլլար։ Նու, կարճ կապելով՝ ԱԱՀ-ն մոտավոապես 219,980,340 ԱՄՆ դոլլար է կազմում։
Ուրեմն, եթե գանձվի ԱԱՀ-ն, ապա ՄՄ ՀՀ-ի համար կա միայն մաքսատուրքի տեսքով, որը դեռևս ստրկացման համաձայնագրի երեք ապրանքատեսակների մասով է։ Եթե չգանձվի ԱԱՀ-ն սահմանին, ապա որտեղի՞ց է լրացվելու բյուջեի 10% ճեղքվածքը։

Հ.Գ. Հետևյալը փաստենք, որ ՀՀ-ն կարող էր ՌԴ-ի հետ ազատ առևտրի համաձայնագիր կնքել և ավելորդ ՄՄ-ներով չբռնակցեին մի ժողովրդի, ով իր անկախությունը վաստակել է 90-ականներին տարած հաղթանակներով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել