Հայ երգահան, խմբավար, արվեստի վաստակավոր գործիչ, հայկական ազգային օպերայի հիմնադիր Արմեն Տիգրանյանը ծնվել է 1879 դեկտեմբերի 26-ին, Ալեքսանդրապոլում մահացել 1950 փետրվարի 10-ին Թբիլիսիում:
Նրա առավել հայտնի գործերն են Անուշե(1912) և Դավիթ-Բեկե (1950) օպերաները։ Արմեն Տիգրանյանը վաղ տարիքից նվագել է ֆլեյտա, մասնակցել դպրոցական փողային նվագախմբի համերգներին։ 1894 թ-ին Տիգրանյանն ընտանիքի հետ տեղափոխվել է Թիֆլիս։
1902 թ-ին ավարտել է երաժշտական ուսումնարանի ֆլեյտայի և երաժշտության տեսության (դասատու՝ Նիկոլայ Կլենովսկի) դասարանները, միաժամանակ կոմպոզիցիայի դասեր առել Մակար Եկմալյանից։ Նույն թվականին Տիգրանյանը վերադարձել է Ալեքսանդրապոլ, կազմակերպել դպրոցական և ժողովրդական քառաձայն երգչախմբեր. վերջինիս հետ համերգներով շրջագայել է Թիֆլիսում, Բաքվում, Կարսում։
Այդ շրջանին են վերաբերում նրա առաջին ստեղծագործությունները՝ Հովերն առան սար ու դարերե, Ախ իմ ճամփենե, Սև աչերենե (Ավետիք Իսահակյանի խոսքերով), Սիրտ իմ լռիրե, Մնաք բարովե (Հովհաննես Հովհաննիսյանի խոսքերով) երգերը և հայկական ժողովրդական երգերի խմբերգային մշակումները։
1920–30-ական թվականներին Տիգրանյանն ստեղծել է մի շարք երգեր, կանտատներ, խմբերգային երկեր, դաշնամուրային պիեսներ՝ Պարերգե, Հայկական պարերի սյուիտե, Արևելյան ֆանտազիաե, Շիրակ զմրուխտիե, Մանկական ալբոմե (Իրիկնայինե, Սրինգե, Օրորոցի երգե և այլն)։
Հայրենական մեծ պատերազմի (1941– 1945 թթ.) տարիներին կոմպոզիտորը գրել է հայրենասիրական երկեր, Պարային սյուիտե՝ սիմֆոնիկ նվագախմբի համար, և պատմահայրենասիրական Դավիթ Բեկե օպերան (ըստ Րաֆֆու), որը գաղափարական հագեցվածությամբ, քաղաքացիական պաթոսով, երաժշտական լեզվի ժողովրդայնությամբ նոր քայլ էր ազգային օպերային արվեստում։ Օպերան հարուստ է գեղջկական, քաղաքային, գուսանական և հոգևոր երաժշտության տարրերով։
Տիգրանյանն օպերան ավարտել է 1949 թ-ին, սակայն Դավիթ Բեկիե առաջին ներկայացումը տեղի է ունեցել 1950 թ-ին՝ կոմպոզիտորի մահվանից հետո` Երևանի օպերայի և բալետի թատրոնում։
Տիգրանյանը գրել է երաժշտություն նաև թատրոնի համար (Տիգրան Հախումյանի Խավարի ճանկերումե, Արմեն Գուլակյանի Արշալույսին, Գիքոր, Մի կաթիլ մեղր (երկուսն էլ` ըստ Հովհաննես Թումանյանի), Անահիտ (ըստ Ղազարոս Աղայանի), Նամուս (ըստ Ալեքսանդր Շիրվանզադեի), Սամվել, Դավիթ Բեկ (երկուսն էլ՝ ըստ Րաֆֆու) և այլն), հայերեն է թարգմանելՋուզեպպե Վերդիի Ռիգոլետտոե և Ժորժ Բիզեի Կարմեն օպերաների լիբրետոները։
Տիգրանյանի անունով կոչվել են փողոցներ, երաժշտական դպրոցներ Երևանում և Գյումրիում, Երևանի օղակաձև զբոսայգում տեղադրվել է նրա հուշարձանը, Գյումրիում գործում է տուն-թանգարանը։
Ձեզ ենք ներկայացնում Արմեն Տիգրանյանի «Անուշ»,օպերայի Նախերգանքը՝ Երևանի Ազգային Օպերային Թատրոնի երգչախումբ և նվագախումբի կատարմամբ: