1in.am-ը գրում է.

Տղամարդը ողջ է մնացել Նոր Կալեդոնիայի հյուսիսային մասում շնաձկան հարձակումից հետո, հայտնել են տեղի իրավապահ մարմինների ներկայացուցիչները: 

37-ամյա տղամարդը լողացել է Իանգեն քաղաքի արշիպելագի լողափերից մեկում՝ փոխանցում է Interfax-ը: 

Ինչպես հայտնել են բժիշկները, շնաձուկը հասցրել է ուժեղ կծել տղամարդու ոտքը, սակայն նրա ընկերները կարողացել են տղամարդուն արագ դուրս հանել ջրից ու վերքին վիրակապ են դրել: 

Տուժածին տեղափոխել են մոտակա հիվանդանոց, որտեղ նա վիրահատվել է: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել